вторник, 16 октября 2012 г.

Ու հիմա հոգիս հանգիստ է առել,
Ու հիմա սիրտս լցվե՜լ է կարծես,
Իսկ այն ժամանակ դատարկ էր, անտես...
Միշտ արցունքով էր սիրտս ծածկված:
Դու ասել էիր, ԵՍ ՔԵԶ սիրում եմ,
Իսկ ես ուղղակի՝ լուռ հեռացել եմ:
Դու ասում էիր չեմ կարող առանց քեզ,
Խնդրում եմ ասա ՍԻՐՈՒՄ ԵՄ ԵՍ ՔԵԶ,
Իսկ ես անգամ չգիտեի, թե որ հարցին պատասխանեմ,
Թե ինչ ասեմ և ինչ չասեմ:

Բայց ես հոգուս խորի՜ն, խորքում
Քեզ սիրում եմ, աստվածացնում,
Ես առանց ՔԵԶ չէի շնչում, 
Բայց Քեզ ոչինչ չէի ասում:
Եվ ահա դու ինձ ասացիր, որ ես ասեմ՝
Սիրում եմ, թե ոչ...
Եվ ես շատ-շատ մտածեցի ու ասեցի,
ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ...

Ես հիմա հասկանում եմ, թե ինչ է նշանակում սիրել: Ես հիմա եմ հասկանում այն մարդկանց, ովքեր սիրուց «խելագարվել» են: Անասելի գեղեցիկ զգացմունք է ՍԵՐԸ: Մինչև այժմ չգիտեի, թե ինչ է կարոտը, բայց հիմա գիտեմ, զգում եմ դա ամեն օր և ամեն ժամ: Ես սիրտիս խորքում սիրում եմ նրան, աստածացնում՝ դարձնում տղայի իդեալ, անտեսում նրա թերությունները և ամեն ամեն ինչ: Նա է ինձ ոգեշնչում, նրա սիրով եմ ես ապրում, շնչում, բայց...ես յոթ ամիս շարունակ չեմ խոստաովանել նրան այդ մասին, մինչդեռ նա ամեն օր ասում էր, որ սիրում է...
Սակայն մի քանի օր առաջ նա ինձ կանգնեցրեց երկու ճանապարհի առաջ կամ պետք է ասեի, որ սիրում եմ, կամ ոչ...'
Եվ ես կարողացա, վերջապես կարողացա ասել, որ սիրում եմ և ես հիմա հանգիստ եմ ու իմ սիրտն էլ է հանգիստ: Մենք ուրախ ենք...
Եթե սիրում եք՝ արտաայտվեք և մի պահեք այն Ձեր սրտում...

Комментариев нет:

Отправить комментарий