вторник, 16 октября 2012 г.


Իրիկնամուտ էր: Պատշգամբում նստած մտածում էի քո մասին:Գիտես սիրելիս, թե ինչի՞ մասին եմ խորհում:Դեռ երեկ մեզ հարազատ դարձած այգում նստել էինք ու հիանում էինք աստղազարդ եռկնքով:Արծաթափայլ լուսինն իր` մայրական քնքուշ հայացքով հեռվից հետևում էր մեզ, իսկ աստղերը, կարծես շուրջպար բռնած ուրախանում էին մեր երջանկությամբ:Մեղմ քամին ստեղծել էր հանդարտ մեղեդի, շուրջբոլորը լռություն էր, ու գիտես ինչու՞, որովհետև մենք այնտեղ էինք:Ոգևորված խոսում էիր մեր սիրո մասին:Ասում էիր, թե ուզում ես, որ միասին անցկացնենք մնացած կյանքը:Երազում էիր միասին ապրել որևէ գողտրիկ անկյունում, ուր կտիրեր ներդաշնակությունը:Պատմելով այդ ամենը`դու միառժամանակ գրպանիցդ հանեցիր գեղեցիկ տուփ և ասացիր: Արևս, երկար եմ սպասել այս օրվան, բայց այլևս չեմ կարող սպասել. կդառնաս իմ կինը'': Այս խոսքերն ասես տակն ու վրա արեց հոգիս.ես դեռ պատրաստ չէի:Մի պահ անխոս նայում էի լուսնին,որը մայրաբար ժպտում էր ինձ: ''Արևս, ինչ պատահեց քեզ, դու ինձ չէիր լսում'': Ետ վերադառնալով իրական կյանք, սթափվեցի ու կտրուկ պատասխանեցի`''Արեգ, արեգակս ներիր ինձ, բայց ես չեմ կարող հիմա քո կինը դառնալ:Հասկացիր ինձ, ես դեռ պատրաստ չեմ դրան'': Չկարողանալով զսպել արցունքներս`վազեցի տուն: Գիտես Արեգակս, որ այդ հանդիպման օրվա և այսօրվա մեջ շատ նմանություններ եմ տեսնում,բայց կա մի տարբերություն.ես մենակ եմ:Հասկանում եմ Արեգս, որ սխալ եմ եղել, որ չպետք է այդպես վարվեի քեզ հետ...գիտեմ: Առավոտ էր, հաճելի ու լուսավոր,բայց ես դա չէի նկատում: Զանգեցի Արեգին,բայց զուր էր: Չհապաղեցի, նորից ու նորից փորձեցի, բայց ապարդյուն:Զանգեցի ընկերուհուս` նրա հարևանուհուն, հարցրեցի, թե ու՞ր է նա:Եվ լսեցի ընդամենը երեք բառ''Արեգը գնացել է Իսպանիա'': Բայց ինչու՞ Արեգ,ես էլ ուզում էի կիսվել, խոսել քեզ հետ:Ավաղ շատ ուշ է.կորցրեցի նրան: Անցավ մի տարի: Մեկ տարվա մեջ վիրավոր սիրտս դեռ չէր ապաքինվել: Կարոտում էի նրան:Մի օր էլ Անին զանգեց ու ասաց, որ Արեգը եկել է,ու երկու օրից նրա հարսանիքն է լինելու:Ամբողջ օրը տեղս չէի գտնում, բայց միևնույն է չէի հասկանում, ինչպես նա ինձ մոռացավ,բայց ես նրան` ոչ:Հարսանիքի օրն էր:Հունիսյան պայծառ գեղեցիկ օրերից մեկն էր: Այն իրոք գեղեցիկ էր, իմ աչքին էլ շատ գեղեցիկ ու պայծառ էր երևում:Արեգն իր բոլոր ընկերներին, այդ թվում`նաև ինձ հրավիրել էր.պատրաստվեցի ու դուրս եկա տնից:Չգիտեմ ինչու, ուզում էի վայրկյան առաջ տեսնել նրան.երևի կարոտն էր:Մեկ ժամ հետո հարսանյաց սրահում էինք: Գնացինք բարևեցինք ու նստեցինք:Ճակատագրի հեգնանք էր սա.այնպես էր ստացվել,որ նստած տեղիցս ես տեսնում էի նրան, նա էլ ինձ:Մեկ տարվա բաժանումը խոր անդունդ էր բացել իմ ու նրա առջև: Բայց նա չէր փոխվել,նույն սիրով ու բերկրալից հայացքով նա ինձ էր նայում. ոչինչ չէր փոխվել, միայն ժամանակներն էին փոխվել:Պարեցինք, ուրախացանք,բայց միևնույն է,ես տխուր էի, ու հիմա եմ հասկանում, թե ինչպիսի երջանիկ պահ եմ կորցրել...Ուշ էր:Ընկերներով որոշեցինք հանձնել մեր նվերները տալ մեր ընկերոջը` իմ նախկին սիրուն:Բոլորը հանձնեցին իրենց նվերները`մաղթելով երջանկություն:Վերջում ես մոտեցա`ամբողջ հայացքս սևեռվել էր նրա վրա.դեռ սիրում էի:Մի կերպ կարողանալով զսպել արցունքներս, հանձնեցի մատանին, որի ներսի կողմից գրած էր ''ԵՐՋԱՆԻԿ ԵՂԻՐ''        

Комментариев нет:

Отправить комментарий