вторник, 16 октября 2012 г.

Թող անդարմանան սիրտս ու հոգիս, եթե պատկերդ գեթ մի վայրկյան հեռանում է աչքիս առաջից...Թող լռեն սրտիս զարկերը, եթե գեթ մի պահ լքում ես օթևանդ: Թող համրանամ այսօր, եթե դադարեմ բարբառել մաշված անունդ...Թող չլսեմ անգամ, եթե քո քնքուշ ձայնը չի հնչելու ականջիս: Ու թող գեթ մի պահ ես երազեմ՝ ազատվել այս եթե-ներից...Թող մաշվեմ, հալվեմ, արբեմ քո սիրուց, թող խենթանամ, ձուլվեմ էությանդ, միայն թե երբեք չտեսնեմ ցավը սրտիդ խորքերի...Չտեսնեմ երբեք հոգուդ խավարը, եթե տեսնեմ էլ՝ լինեմ ես այնտեղ հազիվ նշմարվող շող արեգակի...քնքուշ թևերով մեղմացնեմ ցավը հոգուդ օվկիանի, սիրեմ ջերմորեն ու սեր նվիրեմ՝ առատ, բարեբեր ու առողջ մի սեր...Թեկուզ այն լինի սրտիս անկյունում, բայց կճառագի բոլոր ծագերում: Գուցե աչքերդ ցավեն, երբ նայես իմ այդ հրեղեն ու անզուսպ սիրուն, գուցե երկնչես կամ էլ զարմանաս, բայց համոզված եմ՝ կընդունես անվարան: Թող լինեմ այսօր քո պահապան հրեշտակը, ինչպես այն հեքիաթում, որտեղ հրեշտակները միշտ հսկում են մարդու աջ կողմում ու հետևում ամենուր: Թող գեթ մի պահ մոռանամ հպատությունս ու օր ու գիշեր հսկեմ քեզ...Ի՜նչ հետաքրքիր կլինի չէ՞...Գիտեմ՝ հիմա ժպտում ես ու մտածում «Ինձ հենց այսպիսի մեկն է պետք՝ մի խենթ, խելագար, մի փոքր էլ զավեշտալի,,,»: Բայց գիտես առաջ այդպիսին չէի, ոչինչ և ոչ ոք չէր կարող իմ հպարտությունը տապալել...Ինչ ծիծաղելի է...Իսկ այսօր ես մտորում եմ ինչպես դառնալ հեքիաթի այն փերու նման ու հետապնդել քեզ ամենուր, Տեսնել քո կռիվներն ու վեճերն ինձ համար: Բայց այսօր թող գեթ մի անգամ էլ տենչամ՝ երկրպագեմ քեզ թեկուզ առանց սիրվելու...Չէ՞ որ «Ապրելուց քաղցր է մեռնել քեզ հա մար...»: Չնայած վստահ եմ՝ 
                       
                        Ես ու դու էլ շղթայված ենք իրարու...

                                     Կարոտավառ երազում ենք միշտ իրար...

Комментариев нет:

Отправить комментарий