пятница, 26 октября 2012 г.



Հետաքրքիր են փողոցները: Ամեն մեկն իր պատմությունն ունի: Մեկի մոտ այն կիսատ է մնացել, իսկ մյուսի մոտ դեռ շարունակվում է, կամ էլ նոր պետք է սկսվի: Երջանիկ են այն փողոցները, որոնք հրաժեշտներ չունեն, չեն տեսել: Մեր փողոցները....
Այնտեղ ամեն մի քար, մայթ իր պատմությունն ունի: Մեր փողոցներում նույնիսկ օդն է տարբերվում՝ այն յուրօրինակ երջանկության բույր ունի: Եվ եթե լավ շնչես, կարող ես որսալ քեզ ծանոթ օծանելիքի ելևէջներ: Մեր փողոցներում ամեն ինչ այլ է: Այնտեղ միշտ արևոտ է, չնայած ամպամած եղանակին, այնտեղ անձրևները տաք կաթիլներ ունեն, այնտեղ...
Մեր փողոցները...
Նույնիսկ ժանգոտած դարպասներին, նրանք գեղեցիկ են: Այստեղ առաջնին անգամ ասաց, որ սիրում է, այնտեղ առաջին անգամ ձեռքս բռնեց: Մեր փողոցներում...
Էլի ձմեռ կգա: Ձյունը առաջվա պես կծածկի ինձ ծանոթ մայթերը: Իսկ հետո, գարնան գալուն ձյունը կհալի և իր հետ կտանի մայթերի վրա մնացած հիշողությունները: Ամռանը ծառերի հոտը կխառնվի նրանց հոտի հետ ու այնտեղ շնչել կլինի աննկարագրելի հաճելի: Իսկ աշնանը անձրևներ կգան մեր փողոցներում՝ տաք կաթիլներով անձրևներ: Մեր փողոցներում...
Ես գիտեմ, որ երջանիկ եմ եղել այնտեղ, ես գիտեմ, որ ապրել եմ այնտեղ ու գիտեմ, որ ինձնից մի մասնիկ եմ թողել այնտեղ՝ մեր փողոցներում: Բայց իմ ոտքը էլ չի դիպչի այդ ասֆալտին, ես կերկարացնեմ իմ ճանապարհը հազարավոր կիլոմտրերով, կկորեմ անծանոթ փողոցներում, բայց ես էլ երբեք, երբեք չեմ քայլի այդ փողոցներով՝ մեր փողոցներով...

Комментариев нет:

Отправить комментарий