пятница, 26 октября 2012 г.


Կգա՞ս ինձ հետ:
-Ուր՞:
-Մի ուրիշ աշխարհ, արի գնանք շրջենք, ես քեզ ցույց կտամ իմ աշխարհը, իմ մոլորակը, որը միայն դու կտեսնես, որը կդառնա նաև քոնը:
-Լավ գնանք:
-Նայիր, բայց  այս ամենի մասին ոչ ոք չիմանա, միայն ես և դու, դա կդառնա մեր աշխարհը:
-Օօօօօօօօօ, Աստված իմ այս որտե՞ղ է:
-Կարևոր չի , մի ժամանակ առաջ սա խրճիթ էր, իսկ հիմա այն իմ մտքերի կացարանն է դարձել:
-Իսկ, ո՞վ է նկարել այս նկարները:
-Ես:
-Դու՞: Իսկ ես չգիտեի, որ դու նկարել գիտես: Ինչու՞ չէիր ասում, այս ինչ հիասքանչ տեղ է:
-Իսկ այս նկարի մեջ ես ու դու ենք, գեղեցի՞կ է:
-Ես այսքան հրաշք տեղ չէի տեսել կյանքումս, որտեղի՞ց քեզ այսքան ստեղծագործական երևակայություն:
-Դու ես այն ինձ տվել:
Երկար ժամանակ նրանք այդ խրճիթում էին: Աղջիկը զարմացած էր, նա երբեք չէր իմացել, որ իր սիրելին այդքան լավ է նկարում, ստեղծագործում ու իրագործում մտքերը:
Փոքրիկ մի խրճիթը դարձել էր դրախտային վայր: Ամրացված էին շատ նկարներ, շատ սիրուն ու խորհիմաստ: Աղջիկը կարդաց նաև տղայի կողմից  գրված ստեղծագործություները: Ու ապշած էր: Հետո խոստացավ, որ իր կողմից մի նկար կնվիրի տղային ու գնաց:
Հաջորդ օրը նրանք նորից հանդիպեցին այդ խրճիթում: Աղջիկը տվեց նկարը ու ասաց.
-Ահա, նայիր գեղեցի՞կ է ստացվել: Քեզ եմ նկարել:
-Շատ հրաշք նկար է, իսկ որտե՞ղ ես դու:
՞ս, ես քեզ եմ նայում:
-Որտեղի՞ց:
-Երկնքից,- ասաց աղջիկը ու լաց լինելով փախավ: Տղան չհասկացավ, թե ինչ պատահեց, ու՞ր գնաց աղջիկը:
Անցան օրեր, աղջիկը չկար ու չկար: Տղան հուսահատվել էր, անընդհատ նայում էր այդ նկարին ու լացում, որովհետև չէր հասկանում` ի՞նչ կատարվեց այն օրը:
Անցել են շատ տարիներ, բայց տղան այն օրվանից հետո աղջկան չի տեսել: Գուցե էլ չկա, կամ միգուցե ուրիշի հետ է երջանիկ: Բայց տղան արդեն ունի իր ընտանիքը ու իր երեխաները: Ամեն անգամ այդ խրճիթ մտնելուց առաջ, նայում է երկնքին ու հարցնում. 
-Բայց ինչու՞...

Комментариев нет:

Отправить комментарий