
Նա մեծ հույսեր ուներ ապագայի նկատմամբ, նա գիտեր, որ պիտի հասնի նրան, ինչին ձգտել էր տարիներ շարունակ, և, որ ամենակարևորն է, նա գիտեր, որ իր սիրած աղջիկը իր կողքին պիտի լինի, ու հիմա սպասում է իրեն. . .
Շատ չանցած նա մի նամակ ստացավ. << Ես գիտեմ, որ այս ամենը քո համար այդքան էլ հաճելի չի լինի, ու գուցե դու այսուհետ ատես ինձ, բայց իմացիր, որ ես ամուսնանում եմ ուրիշի հետ, ես չեմ կարող քեզ սպասել,մոռացիր ինձ ու ապրիր քո կյանքով. . .>>...
Սկզբում տղան ուշադրություն չդարձրեց, մտածելով, որ կատակ է, բայց երբ նրա գրած բազմաթիվ նամակներից և ոչ մեկի պատասխանը չստացավ, թողեց ուսումն էլ, դիսերտացիան էլ, ու վերադարձավ. . .
Ու էլ ավելի մեծ եղավ նրա զարմանքը, երբ իմացավ, որ նա ամուսնացել էր, ու գնացել արտասահման. . .
- Նա ինձ չսպասեց,- ասաց նա, ու ակամայից լաց եղավ:
Մի վայրկյանում փշրվեցին նրա բոլոր հույսերն ու երազները, մի վայրկյանում նա դառնացավ կյանք կոչվածի նկատմամբ, ու իրեն զգաց որպես անպետք իր. . .
Անցավ որոշ ժամանակ, ինքն էլ չհասկացավ ինչու՞, ինչպե՞ս, ինչի՞ համար մտավ ճահիճը, որից այլևս անհնար էլ դուրս ելնել. . .Նա ամբողջ օրը անցկացնում էր գինետանը, խմում էր, հարբում, գիշերում փողոցներում. . .
Մի օր փողոցում պատահաբար տեսավ իր երազների տիրուհուն՝ շքեղ հագնված: Ու մտածեց <<Երևի ես չէի էլ կարողանա քո պարանոցը զարդարել այդպիսի շքեղ վզնոցով, երևի իմ աշխատածը չէր բավարարի, որ քեզ այսպես գեղեցկացնեի>>:
Իսկ աղջիկը անգամ չճանաչեց նրան ու հեռացավ. . .
Մի օր էլ նա իրեն հարց տվեց, ինչը դրդեց նրան մտնել այդ ճահիճը, բայց պատասխանը չգտավ. . .
Երևի նա կամք չուներ, կամ էլ շատ էր սիրում. . .
Комментариев нет:
Отправить комментарий