вторник, 16 октября 2012 г.


Առավոտ էր: Աշնանային այն գեղեցիկ առավոտներից մեկը, որ բացվել էր հարազատ քաղաքից վրա:Այդ առավոտ չէի ուղում արթնանալ, տեսնել արևը, երկինքը, մարդկանց... Անասելի ցավը կարծրացրել էր սիրտս ու փշրել հոգիս: Ինչու...Կյանքում ամեն ինչ փոփոխական է: Դեռ մեկ օր առաջ այնքան երջանիկ էի, լի մեծ հույսերով, որը պետք է իրականացնեինք երկուսով, բայց...                                                                                  Սենյակում նստած խորհում էի, բայց էլի չէի հասկանում, ինչու այդպես եղավ:Մեկ օր առաջ արևն այնքան գեղեցիկ էր ինձ համար, երկինքն այնան լազուր, ամեն ինչ այնքան դուրեկան , իսկ այսօր...այսօր կարծես այդ ամենը անփորձ նկարչի կողմից ստեղծված մի նկար էր` գորշ գույներով:                                         Սիրում էի նրան շատ-շատ էի սիրում: Ամբողջ օրը միասին էինք: Գնում էինք այգի, զբոսնում էինք, ծիծաղում, խոսում էինք մեր ծրագրերի մասին, պատմում եինք, թե ինչ ենք ուզում անել ապագայում, մի քիչ էլ ընկնում էինք երազանքների գիրկը: Ամեն վայրկյան, թե նրա ձայնը չլսեի տեղս չէի գտնում: Նրա դիմագծերը տպվել էր հոգուս ամենախոր անկյունում:Սիրում էի խաղալ նրա սև ու խիտ մազերի հետ, միասին ձեռք ձեռքի բռնած ամբողջ օրը թափառում էինք հարազատ քաղաքիս խորդուբորդ ուղիներով: Հիշում եմ նույնիսկ մի օր ասեց, որ ուզում է ինձ նկարել: Ես էլ չմերժելով ասացի, որ նկարի: Մոտ երկու ժամ նա  մատիտն այս ու այն կողմ տանելոց հետո ստացավ մի  աղավաղված նկար:Ամբողջ օրը ծիծաղեցինք ու ես առաջարկեցի, որ ես էլ իրեն նկարեմ և նկարեցի: Երկու ժամ առանց շունչ քաշելու ստացա նրա դիմանկարը. շատ էր զարմացել:Ես այդ նկարը մինչև այսօր պահում եմ ինձ մոտ ու միշտ կպահեմ:Ամեն անգամ նայելով այդ կենսախինդ նկարին հիշում եմ նրան, նրա ժպիտը...Հասկանում էի, որ էլ երբեք չէի կարող տեսնել, բռնել նրա ձեռքը, խառնել նրա ամզերը...Մտածմունքների մեջ ընկած չէի նկատել, թե ինչպես է արևի շողերն ընկել աչքերիս: Դուրս եկա այգի:Ամեն ինչ մռաայլ էր, նույնիսկ բնությունն էր ինձ հասկանում: Ամեն ինչ կորցրել էր իր փայլը:Արևն էլ արդեն`իր հրե գնդով չէր ջերմացնում ինձ, լազուր երկինքը չէր կարողանում հանդարտեցնել հոգիս. սիրտս ցավում էր, քանի որ հասկանում էի, որ ես անվերադարձ կորցրել էր նրան: Չեմ ուզում հավատալ այս դառը իրականությանը, քանի որ նա այլևս չկա:

Комментариев нет:

Отправить комментарий