суббота, 27 октября 2012 г.


-Սուուուոսսս, թող քնեն իմ երազները, որ ննջեն մտքերս, ու ես մենակ ճերմակ լռության մեջ սկսեմ իմ չասված աղոթքը...Գիտե՞ս ինչ է ճերմա՜կ-Ճերմա՜կ լռությունը, հպարտ տխրությունը, խավարոտ անձրևը խաղաղության մեջ...          
Ասում են, երբ լաց է լինում քարը, մամուռ է գոյանում, իսկ  մարդու լացից՝ դատարկություն, որ ոչինչ չի լցնի այլևս...Ուրեմն ի՞նչ, երկար լացելուց դատարկվե՞լ եմ ես...Ո՛Չ, ունայնությու՛ն իմ կեղծ, դու չկաս ու երբևէ չես լինի իմ մեջ: Այսքա՜ն խորություն, որ ունեմ իմ մեջ, տարիներն իմ չապրած չեն կարող դատարկել...Այսքան խորության մեջ ապրած տարիներիս հետքերն են դրոշմվել, դատարկ չեմ ես...Բնավ...Այսքան սեր, կարոտ, սպասումներ ցավոտ, երազանք ու լաց, թախծոտ մի աղոթք՝ ինձ հուշ մնաց իմ « Անմեղ սիրուց »...
Չասված մի աղոթք կախվել է իմ շուրթերից, որի անունն ես դու...
Ճերմա՜կ-ճերմա՜կ լռություն, թող ապրեմ քո ներսում, առանց իմ սիրո, նաև առանց ինձ... 
Ճերմակ լռություն, տխրություն ինձ ծանոթ, տխրություն հարազատ՝ արևով մշուշոտ...ուզում եմ կրկին սուզվել քո ներսում, փակել աչքերն իմ, ու արցունքի ծովում մենակ, միայնակ անդարմանալ, որ գեթ մի պահ մոռանամ չասված աղոթքն իմ վաղուցվա...
Մայրամուտ իմ սպասված, դու էլի կգնաս ու ես էլի կմնամ մենակ, դու էլի ծիրանավառ ամպեր կթողնես քո ետևից ու կգնաս, ինչպես նա ինձ թողեց բոցավառ երազանքներ, մթում շողացող անկատար խոստումներ...կգնաս ու քեզ նմանն էլ երբեք հետ չի գա...
Մայրամուտներ դեռ շատ կգան, իմ չապրած անհաշվելի մայրամուտներն իրար հաջորդելով կգան, քեզ նման կեղծ կժպտան ու ես էլի անմեղ միամիտի նման կկարծեմ, որ դու ես, իսկ հետո հասկանալով, որ դու չես, լի հույսով կսպասեմ իմ ապրած գրեթե միակ մայրամուտին, որն անսպասելի էր ու սպասված, արտասեվեր ու քեզ նման...
Իսկ երբ իմ մայրամուտը վերադառնա, չասված աղոթքն իմ, առաջին ու վերջին անգամ կդողա շուրթերիս...
Սակայն տխրությունն իմ երբեք էլ չի հեռանա, իմ ցավն ինձ երբեք էլ չի մոռանա:Միայն չասված աղոթքն իմ, կաղոթի ինձ համար... 

Комментариев нет:

Отправить комментарий