Այնքան մեծ է գտնվել Աստված, որ մեզ տվել է ընտանեկան երջանկություն, ընտանիքում սիրված և բախտավոր զգալու կարողություն: Եթե միայն մարդիկ կարողանային գնահատել այն, ինչ ունեն, աշխարհն միանգամից կփոխվեր: Մենք անընդհատ բողոքում ենք, չմտածելով, որ շատերը կուզենային լինել մեր փոխարեն:
Կան մարդիք , որոնք ապրել են շատ ծանր օրեր, նրանք չեն իմացել թե ինչ է մայրական սերը, կարոտ են մնացել մայրական ջերմ, և հայրական խիստ, բայց սիրով լի հայացքներին: Նրանք իրենց մեջ ուժ են գտել և դիմակայել կյանքի հարվածներին, ավելին կարողացել են չչարանալ կյանքի հանդեպ, և իրենց սրտում սերմանել մի շատ թանկ զգացմունք ` սեր: Զգացմունք, որ հյուր է գնում ոչ բոլորին, ավելի ճիշտ կլինի ասել, նման մի հանրահաշվական բանաձևի, որ հասկանալ և օգտագործել կարող են ոչ բոլորը: Մեր ժարգոնային բառերով ասած հարուստի անդաստիարակներն են, որ կարծում են ամեն ինչ ունեն, բայց զուրկ են իսկական և անկեղծ սեր զգալու բերկրանքից, իսկ մանկատան երեխաները չնայած իրենց օրհասական և անագորույն կյանքի, կարողանում են սիրել, մինչև անգամ նվիրվել ամբողջ հոգով և պայքարել:
Հիմա ուզում եմ պատմել, մի պատմություն մանկատան երկու երեխաների Լյուսիի և Արենի մասին, որոնք հիրավի սիրում էին իրար կյանքից առավել, և եթե պետք լիներ չէին խնայի անգամ իրենց կյանքն ու երջանկությունը, իսկ նրանց շփումը կարծես սխալ և անըմռնելի ոչ միայն երեխաների, այլ նաև դաստիարակների համար: Եվ այն մարդկանց, ովքեր ամբողջ կյանքում զուրկ են եղել սիրված լինելու անփոխարինելի հաճույքից, այսօր նույնիսկ փորձում են բաժանել և հեռու պահել իրենց ուրախությունից, այն էակից, որը երևի միակ լույսն է մանկատան մութ պատերի մեջ: Անկարելի է հասկանալ և փնտրել պատճառ, անշուշտ դա յուրաքանչյուր հասկացող մարդու կողմից կդիտվի անմարդկային քայլ, որ չի կարող ունենալ ոչ մի լուրջ հենակետ: Նրանք չէին դադարում պայքարել: Պայքարել հանուն իրենց երջանկության, հանուն այն լուսավոր կետի , որ երբևէ ունեցել են իրենց կյանքում:
Քանի որ այդ ամենին հակառակ նրանց սրտերում ոչ թե մարում, այլ ավելի ու ավելի էր բորբոքվում սերը` անհաղթելի և անպարտելի սերը, որը առյուծի նման ցավ զգալու պահին մռնչում է, ոչ թե աղվեսի նման տապալվում գետնին: Այս ամենն տեսնելով, նույնիսկ ամենադաժան մարդը կարող էր մի կողմ դնել իր սկզբունքները և օգնել նրանց, այո օգնել, քանզի այդ մի փոքր թույալտվությունը նրանց, միմյանց հետ շփվելու, օգնություն էր, ես կասեի փրկություն նրանց վիրավորված բայց անկոտրուն սրտերի համար:
Չնայած այս ամենին, ոչինչ ու ոչ ոք չկարողացավ բաժանել նրանց և այսօր ի ուրախություն բոլորիս նրանք միասին են:
Կան մարդիք , որոնք ապրել են շատ ծանր օրեր, նրանք չեն իմացել թե ինչ է մայրական սերը, կարոտ են մնացել մայրական ջերմ, և հայրական խիստ, բայց սիրով լի հայացքներին: Նրանք իրենց մեջ ուժ են գտել և դիմակայել կյանքի հարվածներին, ավելին կարողացել են չչարանալ կյանքի հանդեպ, և իրենց սրտում սերմանել մի շատ թանկ զգացմունք ` սեր: Զգացմունք, որ հյուր է գնում ոչ բոլորին, ավելի ճիշտ կլինի ասել, նման մի հանրահաշվական բանաձևի, որ հասկանալ և օգտագործել կարող են ոչ բոլորը: Մեր ժարգոնային բառերով ասած հարուստի անդաստիարակներն են, որ կարծում են ամեն ինչ ունեն, բայց զուրկ են իսկական և անկեղծ սեր զգալու բերկրանքից, իսկ մանկատան երեխաները չնայած իրենց օրհասական և անագորույն կյանքի, կարողանում են սիրել, մինչև անգամ նվիրվել ամբողջ հոգով և պայքարել:
Հիմա ուզում եմ պատմել, մի պատմություն մանկատան երկու երեխաների Լյուսիի և Արենի մասին, որոնք հիրավի սիրում էին իրար կյանքից առավել, և եթե պետք լիներ չէին խնայի անգամ իրենց կյանքն ու երջանկությունը, իսկ նրանց շփումը կարծես սխալ և անըմռնելի ոչ միայն երեխաների, այլ նաև դաստիարակների համար: Եվ այն մարդկանց, ովքեր ամբողջ կյանքում զուրկ են եղել սիրված լինելու անփոխարինելի հաճույքից, այսօր նույնիսկ փորձում են բաժանել և հեռու պահել իրենց ուրախությունից, այն էակից, որը երևի միակ լույսն է մանկատան մութ պատերի մեջ: Անկարելի է հասկանալ և փնտրել պատճառ, անշուշտ դա յուրաքանչյուր հասկացող մարդու կողմից կդիտվի անմարդկային քայլ, որ չի կարող ունենալ ոչ մի լուրջ հենակետ: Նրանք չէին դադարում պայքարել: Պայքարել հանուն իրենց երջանկության, հանուն այն լուսավոր կետի , որ երբևէ ունեցել են իրենց կյանքում:
Չնայած այս ամենին, ոչինչ ու ոչ ոք չկարողացավ բաժանել նրանց և այսօր ի ուրախություն բոլորիս նրանք միասին են:
Комментариев нет:
Отправить комментарий