
Ես նրա համար անկողին պատրաստեցի և պառկեցրեցի քնելու: Նստեցի մինչև փակեց կարմրած աչքերը: Ամբողջ գիշերը մտածում էի, թե որտեղից նա հայտնվեց և այն էլ այդ ժամին: Առավոտյան կողմ մի փոքր ննջեցի, իսկ երբ արթնացա, նա կանգնած էր իմ կողքին և արցունքախառը աչքերով նայում էր ինձ վրա: Ես նրան նստեցրեցի նախաճաշի սեղանի շուրջ և սկսեցի զրուցել նրա հետ: Նա հիմնականում իմ հարցերին պատասխանում էր գլխի դրանական և բացասական շարժումներով: Ես հարցրեցի.
-Ինչ է անունդ?
-Գոռ, - պատասխանեց նա:
-Գոռ, - պատասխանեց նա:
-Իսկ քանի տարեկան ես?
-Տասներկու:
Ես ապշեցի: Փոքրամարմին այդ տղայի տեսնողը կմտածեր, որ ութ կամ իննը տարեկան երեխա է, բայց...դա ինձ ավելի զարմարեց այն փաստով, որ ա՛դ տարիքի տղան չի կարող կորչել տնից, առավել ևս անընդհատ լացել և «մայրիկին ուզել»: Վերջապես ես պարզեցի, թե ինչ է եղել: Իրոք չեք պատկերացնի, բայց նրա հետ միասին սկսեցի լաց լինել: Ահա ամբողջը.
-Իմ մայրիկին չենք կարող գտնել, - ասաց նա, - նա անդարձ հեռացել է (ձայնի մեջ զգացվում էր խեղդող արցունքների գործադրած ճնշումը), գնացել է...Էլ չի գա..չի գա...(հազիվ զսպող արցունքները միանգամից դուրս թափեցին փքված աչքերից): Նա գնաց Aստծու մոտ...
Այս խոսքերը ինձ բացատրեցին ամենը: Ես խնդրեցի, որ շարունակի: Նա ասաց.
«Մայրս արյան քաղցկեղով էր տառապում: Օրեցօր ավելի տկար և հյուծված էր դառնում: Մենք ամեն ինչ անում էինք, որ նա բուժվեր, սակայն ամեն ինչ դեպի վատն էր ընթանում: Ես իմ ծնողների միակ զավակն եմ: Նրանք իրենց ամբողջ սերը ինձ են նվիրել, իսկ հիմա...Աստված ինձանից խլեց ինձ համար ամենաթանկ էակին: Ինչ արժեք ունի իմ կյանքը...ով կարող է փոխարինել մայրիկիս...»
Նա լռեց և նրա աչքերից լուռ թափվեցին կորստի ցավը զգացող մանկան արցունքներ: Ես չէի կարողանում խոսել: Մերթ առաջ ու ետ էի գնում, իսկ հետո նստում և անհանգիստ շարժումներ անում...
Մի քանի րոպե հետո համարձակվեցի խոսել.
-Գո՛ռ, որտեղ է հայրիկդ:
Ամեն ինչ կսպասեի, բացի այս պատասխանից.
-Հայրս գնաց մորս հետևից:
Ես ապշած էի: Նայում էի կյանքին նոր ծանոթացող մանկան երեսին և մտածում, թե ինչու է Աստված այդքան ցավ զգացնել տվել նրան...այդքան անողոք եղել...
Մի քանի ժամ հետո ոստիկանությունը թակեց իմ տան դուռը: Մի քանի հոգի տեսել էին, թե ես ինչպես եմ իմ տուն տարել տղաին: Ոստիկանները վերցրեցին նրան և տարան: Այդ ամենից հետո ես այլևս չտեսա Գոռին և ոչինչ չիմացա նրա մասին...
Բայց ամեն անգամ եկեղեցի մտնելի ես աղոթում էի, որ կյանքը որքան ցավ է տվել նրան, այդքան և մի քանի անգամ ավել երջանկություն պատճառի...
Комментариев нет:
Отправить комментарий