суббота, 27 октября 2012 г.




Ծեր մարդը իր 25 ամյա տղու հետ մտան գնացք և զբաղեցրեցին իրենց տեղերը: Երիտասարդը նստեղ պատուհանի մոտ:
Երբ գնացքը շարժվեց, նա հանեց պատուհանից այն կողմ իր ձեռքը, որպեսզի զգա քամին և հանկարծ նա ուրախացած բացականչեց.
- Հայրիկ, տեսնու՞մ ես, բոլոր ծառերը հետ են գնում:
Ի պատասխան հայրը ժպտաց:
Նրանց դիմացը նստած էր ամուսնական զույգ: Նրանք մի փոքր զարմացաց էին, որ 25-ամյա տղամարդը իրեն պահում է ինչպես երեխա:

Հանկարժ 25-ամյա տղամարդը կրկին ուրախությամբ բացականչեց.
- Հայրիկ, տեսնու՞մ ես, լիճ է ու կենդանիներ են...Իսկ ամպերը մեզ հետ` գնացքի ուղղությամբ շարժվում են:

Զույգը ապշած հետևում էր այդ տարօրինակ տղամարդուն: Նրանք նկատեցին, որ այդ տղամարդու հայրը չի զարմանում իր տղայի պահվածքի վրա:

Սև ամպերը կուտակվեցին և սկսվեց անձրև տեղալ: Անձրևի մի կաթիլ կպավ երիտասարդի ձեռքի աձին և նա նորից ժպտաց և ասաց.
-Հայրիկ, անձրև է գալիս, ջուրը ինձ կպնում է: Դու դա տեսնու՞մ ես հայրիկ:
Ցանկանալով օգնել այդ ծեր մարդուն` երիտասարդները, որոնք նստած էին նրա դիմաց հարցրեցին.
- Պարոն, ինչու՞ ձեր տղային չեք տանում հոգեբույժի մոտ:
Ծեր մարդը պատասխանեց.
- Մենք հենց նոր հիվանդանոցից ենք գալիս: Այսօր իմ տղան կյանքում առաջին անգամ ձեռք է բերել աչքեր...
Տաքսիի դուռը բացվեց և վարորդի հետևին նստեց մի կին մեծ ծաղկեփունջը ձեռքին:Համարյա առանց դիմահարդարման և երկար շրջազգեստով:Նա ասաց.
-Մի քիչ արագ կարող եք վարել՝ ես ուշանում եմ:
-Երևի ինչ-որ տոնի եք շտապում,-հարցերց վարորդը:
-Այո այսօր իմ աղջիկա տարեդարձն է:Նա դառնում է քսանհինգ տարեկան:Նա ինձ սպասում է ժամը երեքին, իսկ հիմա երկուսն անց քառասուն է:
-Դե հիմա գնացինք, հասցեն ասեք:
-Այստեղից փոքր-ինչ հեռու ձախ կողմում:
Եվ կինը վարորդին նայեց ամբողջովին արցունքով լցված աչքերով:
Զարմացած վարորդը ոչինչ չասաց, իսկ կինը շարունակեց միտքը.
-Հասկանում եք, իմ աղջիկը ինձ թողեց մեկ ամիս առաջ, իսկ երեկ երեկոյան զանգահարեց և ասաց, որ եթե կարոտել եմ իրեն ՝ ապա գնամ նրա ծննդյան տոնին:
Կնոջ դեմքի ն հայտնվեց մի տխուր ժպիտ՝ ապա ավելացրեց.
-Նա սպասում է ինձ:
Դրսում շատ շոգ էր և խցանումներ:
-Վախենամ չհասցնենք,- ասաց վարորդը:
-Ոչինչ չկա վախենալու, այստեղից շատ հեռու չի:Ես ոտքով կգնամ:
Նա դուրս եկավ մեքենայից և արագ քայլերով գնաց:Մի քիչ հետո թեքվելով պարիսպների մոտ՝ անհետացավ:
Մեքենայի վարորդը առաջ ընթացավ:Գնալով նույն ճանապարհով նա հանկարծ տեսավ փողոցում թափված ծաղիկներ:Դրանք նրան ծանոթ վարդերն էին:Սարսափելի ավտովթար էր եղել, և դրան ենթարկվածը հենց այն կինն էր և միային քամին էր, որ շարժում էր նրա մազերը...Վարորդը նայեց ժամացույցին՝ սլաքը ուղիղ ԵՐԵՔԻ վրա էր...
Կնոջ աղջիկը մահացել էր մեկ ամիս առաջ նույն օրը, իսկ մայրը գնաց նրա հետևից...

 Նա իրավաբանական համալսարանի վերջին կուրսի ուսանող էր, ու այժմ, ամեն բանի մասին մոռացած գրում էր իր ավարտական դիսերտացիան. . .
 Նա մեծ հույսեր ուներ ապագայի նկատմամբ, նա գիտեր, որ պիտի հասնի նրան, ինչին ձգտել էր տարիներ շարունակ, և, որ ամենակարևորն է,  նա գիտեր, որ իր սիրած աղջիկը իր կողքին պիտի լինի, ու հիմա սպասում է իրեն. . .
 Շատ չանցած նա մի նամակ ստացավ. << Ես գիտեմ, որ այս ամենը քո համար այդքան էլ հաճելի չի լինի, ու գուցե դու այսուհետ ատես ինձ, բայց իմացիր, որ ես ամուսնանում եմ ուրիշի հետ, ես չեմ կարող քեզ սպասել,մոռացիր ինձ ու ապրիր քո կյանքով. . .>>...
 Սկզբում տղան ուշադրություն չդարձրեց, մտածելով, որ կատակ է, բայց երբ նրա գրած բազմաթիվ նամակներից և ոչ մեկի պատասխանը չստացավ, թողեց ուսումն էլ, դիսերտացիան էլ, ու վերադարձավ. . .
 Ու էլ ավելի մեծ եղավ նրա զարմանքը, երբ իմացավ, որ նա ամուսնացել էր, ու գնացել արտասահման. . .
 - Նա ինձ չսպասեց,- ասաց նա, ու ակամայից լաց եղավ:
 Մի վայրկյանում փշրվեցին նրա բոլոր հույսերն ու երազները, մի վայրկյանում նա դառնացավ կյանք կոչվածի նկատմամբ, ու իրեն զգաց որպես անպետք իր. . .
 Անցավ որոշ ժամանակ, ինքն էլ չհասկացավ ինչու՞, ինչպե՞ս, ինչի՞ համար մտավ ճահիճը, որից այլևս անհնար էլ դուրս ելնել. . .Նա ամբողջ օրը անցկացնում էր գինետանը, խմում էր, հարբում, գիշերում փողոցներում. . .
 Մի օր փողոցում պատահաբար տեսավ իր երազների տիրուհուն՝ շքեղ հագնված: Ու մտածեց <<Երևի ես չէի էլ կարողանա քո պարանոցը զարդարել այդպիսի շքեղ վզնոցով, երևի իմ աշխատածը չէր բավարարի, որ քեզ այսպես գեղեցկացնեի>>:
 Իսկ աղջիկը անգամ չճանաչեց նրան ու հեռացավ. . .
 Մի օր էլ նա իրեն հարց տվեց, ինչը դրդեց նրան մտնել այդ ճահիճը, բայց պատասխանը չգտավ. . .
 Երևի նա կամք չուներ, կամ էլ շատ էր սիրում. . . 

-Սուուուոսսս, թող քնեն իմ երազները, որ ննջեն մտքերս, ու ես մենակ ճերմակ լռության մեջ սկսեմ իմ չասված աղոթքը...Գիտե՞ս ինչ է ճերմա՜կ-Ճերմա՜կ լռությունը, հպարտ տխրությունը, խավարոտ անձրևը խաղաղության մեջ...          
Ասում են, երբ լաց է լինում քարը, մամուռ է գոյանում, իսկ  մարդու լացից՝ դատարկություն, որ ոչինչ չի լցնի այլևս...Ուրեմն ի՞նչ, երկար լացելուց դատարկվե՞լ եմ ես...Ո՛Չ, ունայնությու՛ն իմ կեղծ, դու չկաս ու երբևէ չես լինի իմ մեջ: Այսքա՜ն խորություն, որ ունեմ իմ մեջ, տարիներն իմ չապրած չեն կարող դատարկել...Այսքան խորության մեջ ապրած տարիներիս հետքերն են դրոշմվել, դատարկ չեմ ես...Բնավ...Այսքան սեր, կարոտ, սպասումներ ցավոտ, երազանք ու լաց, թախծոտ մի աղոթք՝ ինձ հուշ մնաց իմ « Անմեղ սիրուց »...
Չասված մի աղոթք կախվել է իմ շուրթերից, որի անունն ես դու...
Ճերմա՜կ-ճերմա՜կ լռություն, թող ապրեմ քո ներսում, առանց իմ սիրո, նաև առանց ինձ... 
Ճերմակ լռություն, տխրություն ինձ ծանոթ, տխրություն հարազատ՝ արևով մշուշոտ...ուզում եմ կրկին սուզվել քո ներսում, փակել աչքերն իմ, ու արցունքի ծովում մենակ, միայնակ անդարմանալ, որ գեթ մի պահ մոռանամ չասված աղոթքն իմ վաղուցվա...
Մայրամուտ իմ սպասված, դու էլի կգնաս ու ես էլի կմնամ մենակ, դու էլի ծիրանավառ ամպեր կթողնես քո ետևից ու կգնաս, ինչպես նա ինձ թողեց բոցավառ երազանքներ, մթում շողացող անկատար խոստումներ...կգնաս ու քեզ նմանն էլ երբեք հետ չի գա...
Մայրամուտներ դեռ շատ կգան, իմ չապրած անհաշվելի մայրամուտներն իրար հաջորդելով կգան, քեզ նման կեղծ կժպտան ու ես էլի անմեղ միամիտի նման կկարծեմ, որ դու ես, իսկ հետո հասկանալով, որ դու չես, լի հույսով կսպասեմ իմ ապրած գրեթե միակ մայրամուտին, որն անսպասելի էր ու սպասված, արտասեվեր ու քեզ նման...
Իսկ երբ իմ մայրամուտը վերադառնա, չասված աղոթքն իմ, առաջին ու վերջին անգամ կդողա շուրթերիս...
Սակայն տխրությունն իմ երբեք էլ չի հեռանա, իմ ցավն ինձ երբեք էլ չի մոռանա:Միայն չասված աղոթքն իմ, կաղոթի ինձ համար... 

Հիշում եմ ամեն ինչ, ամեն բան...Քո ջերմ ժպիտը, քո գեղեցիկ աչքերը, մեր ջերմ լռությունը, մեր անուրջներն ու իրար հետ անցկացրած հրաշք պահերը: Հիշում եմ քո ամեն օրվա նվիրած վարդը, իմ երջանկությունից փայլող աչքերն ու մի կաթիլ արցունքս վարդի այդ թերթին:       Ամեն անգամ վարդ էիր ինձ նվիրում՝ կարմիր ու սպիտակ...Իմ շուրթերի պես կարմիր ու մեր երազների պես սպիտակ: Հիշում եմ իմ մանկական պարզամտությունը քեզ տեսնելիս, իմ անմիտ հարցերը, մեր փոխանակած հայացքները...Այն ժամանակ վարդի փշերն էին ծակծկում ձեռքերս, բայց այժմ կարոտած սիրո բեկորներն են լլկում սիրտդ ու հոգիս: Բախտի անիվը երկուսիս գլխին էլ չար խաղ խաղաց: Տեսնես ու՞մ էինք վնասել...Մարդիկ այժմ պատգամում են ներկայով ապրել ու մոռանալ անցյալը: Բայց ինչպե՞ս մոռանամ, ասացե՛ք, մարդի՛կ, եթե ներկաս ունայն է, դատարկ, իսկ անցյալումս են պարփակված մեր երազների վառ գույները այն փուչիկների պես գույնզգույն, որ նվիրեցիր իմ ծննդյան տոնին: Հիշում եմ ինչպես էինք երեխաների պես հրճվում, երբ այդ փուչիկները սկսեցին ճախրել երկնքում՝ ամեն մեկը մեր ապագայի վառ երազը մեզ հետ տանելով: Հիշում եմ՝երազում էինք մի տուն կառուցել ջրի ափին ու այնտեղ ապրել միասին, մարդկային բիրտ հասարակությունից հեռու: Երազում էի գեթ մի որ լսել մեր փոքրիկի անուշ շնչառությունը: Հիշում եմ ամեն ինչ, ամեն բան...Չգիտեմ՝ գուցե դու մոռացել ես ամենը, բայց չեմ կարծում, որ մոռանաս մեր ավազե տնակները, այն աստղազարդ երկինքը, իմ զրնգուն ծիծաղը...Հիշում եմ՝ ասում էիր, որ առաջին անգամ իմ ժպիտն ես սիրել, հետո աչքերս, ապա էությունս...Իսկ ես քո մեջ առաջինը քո հայացքն եմ սիրել՝տիրական,անկեղծություն հրավիրող հայացքդ: Այնտեղ ես միաժամանակ տեսնում էի բարություն, հպարտություն, անհուն սեր ու կարեկցանք...Հիմա պատուհանի առջև նստած դիտում եմ անցորդների դեմքերը: Բոլորը գրեթե մռայլ են, ինքնամփոփ:Կարծես ինչ-որ անտարբերություն կա բոլորի մեջ, ազդու անտարբերություն: Մարդկային մի հին խոսք կա. ասում են՝«Հույսը վերջում է մահանում»: Եվ ես դեռ հույսս չեմ կորցնում: Չհասցեագրված նամակն իմ դնում եմ շշի մեջ ու նետում ծովի ալիքների հոսանքի մեջ: Հույս ունեմ, որ այս ավանդական հնարանքը կօգնի մեզ...ու կվերադարձնի քեզ... 

Լռություն է, խորունկ...խորհրդավոր...Ամեն ինչ է լռել...Եվ լռել է այնպես, ինչպես բառարանում բառն է լռում...Ինչպիսի՜ ուրույն նկարագիր է տվել բանաստեղծն իմ այսօրվա զգացումներին: Կարծես բանաստեղծությունը գրելիս զգացել է այն ամենը, ինչն այսօր ես եմ զգում: Ամեն ի՜ինչ է լռել...Գիտե՞ք ինչպիսին է այս լռությունը: Այն ճերմակազգեստ կնոջ տեսքով եկել ու հարմար տեղավորվել է կողքիս: Զգեստները ճերմա՜կ-ճերմակ են, ինչպես իմ անուրջներն ու երազները:Ասում են՝ լռությունն ավելի պերճախոս է: Փորձեք լսել լռությունը և կհասկանաք, որ դա շատ ավելի լուրջ և կարևոր է, քան ամենասրտագրավ մեղեդին լսելը: Դա էլ մի մեղեդի է, որն սնձայն է, նախորդում կամ հաջորդում է ձայնին, լրացնում նրան, դառնում նրա բաղադրիչը: Սակայն լռությունը երբեմն խեղդող է լինում: Կարծես բանաստեղծն էլ է հասկացել այն խոր կսկիծը, որն առել է սիրտս ու հոգիս իր կապանքների մեջ ու դաժանորեն լլկում է, դարձնում իր անբարբառ հպատակը: Այս անտանելի լռուլյունից ազատվելու՞ համար, թե՞ հոգուս ճիչը լռեցնելու համար մոտենում եմ գրապահարանին ու գրքերի արանքից հանում քո նվիրած Վահան Տերյանի բանաստեղծությունների ժողովածուն: Թերթում եմ ու հիշում քո սիրած բանաստեղծությունները...Այնտեղ աշուն է...Մեր սիրած եղանակը, թափվող տերևները՝ գույնզգու՜յն,գեղեցի՜կ...ու այն այգին: «Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար...»: Տերյանական քո սիրած բանաստեղծությունը,որ միշտ ինձ էիր նվիրում...Եվ ինչքա՜ն խորություն ու վեհություն կա առաջին հայացքից հասարակ թվացող այս տողերի մեջ: Ինչքա՜ն զգացումներ,հույզեր ու վառ երազներ...թախիծ ու մարդասիրություն...Օ՜, այս ի՞նչ է...Հանկարծ էջերի արանքից գտնում եմ քո նվիրած վերջին ձնծաղկի թերթերը...Ինչե՜ս էի մտահան արել...Նրանք զարմանալիորեն պահպանել են իրենց քնքուշ բույրը: Եվ ինչքա՜ն գեղեգիկ են...նու՜րբ, քնքու՜շ, անմեղ ու մեղավոր: Այդ նուրբ բույրը հիշեցնում է նրան, ու հոգիս փոթորկվում է, ինչպես այն նվիրական պահերին, երբ նա իմ կողքին էր: Ես ըմբոշխնում եմ այդ բույրն այն համոզումով, որ իմ առաջին սիրո բոլոր հուշերն այդ բույրն են ունենալու...
Մնաս բարո՜վ, առաջի՛ն սեր...
Մնաս բարո՜վ, պատանեկությու՛ն...

Տղան ընկերուհուն նամակ է գրում այն բանից հետո, երբ նրանք վիճեցին: Գրում էր այսպես.
-Բարև սիրելիս: Գիտե՞ս, մենք այսպես թե այնպես չկարողացանք միասին լինել: Եվ գիտե՞ս, որ ես հանդիպել եմ մի աղջկա և մենք հիմա միասին ենք: Եվ ես սիրում եմ նրան...շատ եմ սիրում: Կարծում եմ, որ կհասկանաս ինձ, իսկ հետո կգտնես քո իսկական զույգին: Ես գիտեմ, որ դու դրան արժանի ես: Եվ գիտեմ, որ հիմա լալիս ես...: Ես նույնիս չգիտեմ հիմա ինչ ասեմ: Ուղղակի ներիր ինձ, բայց ամեն ինչ այլ կերպ ընթացավ:
Մի քանի րոպեից գալիս է պատասխան հաղորդագրությունը.
-Բարև: Այո լալիս եմ(( Որորվհետև սիրում եմ Քեզ, սիրում եմ շատ-շատ: Ես չեմ հավատում, որ մենք վիճել ենք...Կարո՞ղ ենք ամեն ինչ հետ բերել:
Գրում է տղան.
-Կներես, բայց ոչ: Լավ ես ժամանակ չունեմ: Ներիր ինձ...
Անցավ մեկ օր, երկու օր, մեկ շաբաթ, մեկ ամիս: Եվ այդ ժամանակ տղան վիճում է իր նոր ընկերուհու հետ: Տխրում է և հիշում հին ընկերուհուն: Եվ վերցնելով հեռախոսը գրում է.
-Բարև թանկագինս: Գիտես ես մտածեցի և որոշեցի, որ կարող ենք ամենը հետ բերել ինչպես դու էիր ասում:
ԵՎ սպասում է պատասխանին: Բայց հաղորդագրություն չի գալիս և նա նորից է գրում.
-Սիրելիս, ինչու՞ ես լռում: Պատասխանիր խնդրում եմ: Ներիր ինձ ամեն ինչի համար: Ես չգիտեի, որ առանց ՔԵԶ այսքան դժվար կլինի: Ես սպասում եմ քո պատասխանին: Կգրես խնդրում եմ: 
Բայց նորից հաղորդագրությունը չի գալիս: Որոշեց զանգահարել: Զանգը գնում էր, բայց ոչ ոք չէր վերցնում: Նորից է փորձում: Երկար ժամանակ զանգերը գնում էին: Եվ հանկարծ վերցրեցին:
-Սիրելիս, դու՞ ես:
-Ոչ: Նրա ընկերուհին է: Նա վերջ է դրել իր կյանքին: Իմացիր, որ ամբողջ կյանքում քո վրա նրա մահը ծանրացած կմնա...
Հեռախոսից լսվելին լացի ձայներ: Տղան չգիտեր ինչ աներ: Աչքերը սառել էին: Մարմինը և երեսը ամբողջովին գունատվել էր: Նա չէր հասկանում, թե ինչ է կատավում: Հեռախոսը ընկավ ձեռքին և աչքերից սկսեցին արցունքներ հոսել: Նա բռնելով իր գլխից ծնկի իջավ և սկսեց գոռալ.
-Բայց ինչի՞: Ինչի՞: Այս ամենում միայն ես եմ մեղավոր: ՀԻմա ինչպե՞ս ապրեմ առանց ՔԵԶ...
Եվ նա կամաց կանգնեց, մոտեցավ պատուհանին՝ բացեց այն և ասաց.
-Սիրելիս, ես ՔԵԶ հետ եմ:((
Տղանե՛ր, մի թողեք Ձեր ընկերուհիներին, որովհետև շատ աղջիկներ կանցնեն Ձեր կյանքի ճանապարհով, սակայն կմնա այն մեկը, միակը ով Ձեզ կսիրի այնպես ինչպես ոչ ոք: Եվ դուք առանց նրա չեք կարող ապրել: 
Աղջիկները շատ են, բայց սիրելին միայն ՄԵԿՆ է:

                                         Մի ժանիքավոր թախիծ էլ հիմա
                                          Մխվել է իմ մեջ, ինչպես անձավում
                                           Եվ հոշոտում է իմ էությունը...


Տեեեեե՜սսս, երկնքում ինչքա՜ն գեղեցիկ աստղեր կան, փայլում են, ժպտում արար աշխարհին: Իսկ այն մե՞կը: Այն տխուր է, վշտահար, գլխիկոր, ինչպես իմ կյանքի փրկված այս պատառիկը: Այն այսօր էլ չի ժպտալու, չի շլացնելու իր փայլով, իր հմայքով ու թովչանքով: Ի՜նչ նման է ինձ: Ես էլ էմ կանգնած գլխիկոր, ժպիտս չքացել է, կորել անհետ, սուզվել հեռու՜-հեռու, ուր ամեն ինչ ունայն է, դատարկ: Այնտեղ չկա ոչինչ, բացի...իմ մոռացված ժպիտից: Ինձ վիրավորել են, կոտրել են սիրտս ու ամբողջ էությունս ու...կոտրել են ինձ՝ «մարդ արարածին» (եթե կարելի է այդպես կոչել): Այո՛, շրջապատի այն կենսուրախ ծաղիկը թառամել է, էլ չի բուրում, պապակել է, ցանկանում է մի հորդացած աղբյուր...ցամաքե՜ լ են ամբողջը...Հեգնական մի ժպիտ է խաղում շուրթերիս: Իմ առջև այժմ կանգնած է իրականությունը, դաժան, անողոք իրականությունը: Եկավ ու իր անողոք շնչով հօդս ցնդեցրեց հրաշալի երազներս, որոնցից դուրս խավարի ու մահվան թագավորությունն է: Էլ ինչո՞վ հուսա, ինչո՞վ մխիթարվի, ինչո՞վ նոր եռանդ, նոր ուժ ու ավյուն ստանա...Լռությու՜ ն է...Դարձյալ պատասխան չկա...ու կրկին սառած ժպիտը շուրթերիս: Անհաղորդ մի ցանկություն ունեմ աճել ժայռի գագաթին ինչպես ալպիական մանուշակ, հեռու այս ամենից, իմ կեղծ ժպիտին նայող հայացքներից, սխալ քայլերից ու վերջապես ինքս ինձնից...
Ուզում եմ դառնալ երկնքի մի մասնիկը կամ անձրևի մի կաթիլ ու թափվել երկրի վրա՝ դաժան կատաղությամբ արտահայտելով իմ բողոքը: 
Ո՛վ հավերժություն, թող սուզվեմ քո ներսում, թող ես էլ ընկղմվեմ հավիտենականության մահճի մեջ, թող ես էլ ապրեմ քեզ նման թեթև, թող ես էլ...աղաչում եմ...
Մոգական մի ծիծաղ, չորացած արցունքներ, գամված հայացք ու...ձեր անունն է խելագարություն կամ...կործանում...
Իմ ցնորքներն այն թռչունների նման թռա՜ն-գնացին ինձ ընկերանալու փոխարեն, լքեցին հավետ...Այսօր վերջին անգամ շուրթերիս կդողա՝ «Ու՞ր եք, ցնորքներ», և սենյակում կմնա իմ անբարբառ հառաչանքը...

Իմ կարճ շրջազգեստը միայն առիթ էր
27.08.2012, 21:49
23 տարեկան եմ, շատ ընկերներ եմ ունեցել թե' դպրոցում , թե' թաղում և թե' առհասարակ շրջապատում, բայց նրանցից ոչ մեկն ինձ որպես տղամարդ չի գրավել: Դեռ փոքրուց ինձ միշտ թվացել է, թե աղջիկները տղաների հետ ավելի լավ ընկերներ են լինում, ավելի անկեղծ ու նվիրված: Այդ պատճառով էլ միշտ փորձել եմ նրանց հետ մտերմանալ: Եղել են դեպքեր,երբ ընկերներիցս որևէ մեկն ինձ առաջարկություն է արել,սակայն ես նրա հետ անմիջապես խզել եմ հարաբերություններս: Ինձ համար ընկերը մնալու էր զուտ որպես լավ,մաքուր ընկեր: Բայց,ինչպես ասում են,երբեք մի ասա` երբեք: 2 տարի առաջ ծանոթացաՎահան անունով 26-ամյա մի երիտասարդի հետ:Նա իմ համակուրսեցու ընկերն էր,արտաքնապես շատ գրավիչ ու հետքրքիր: Սկզբում մենք շփվում էինք իբրև ընկերներ,նա ինձ սրճարան կամ ժամանցի որևէ տեղ էր հրավիրում: Նրա կողքին ես անսահման ուրախ էի,կարծես ամու մի թևի տակ պաշտպանված: Նա սկսել էր ինձ դուր գալ: Այնպես որ` երբ սիրո առաջարկ արեց, առաջին անգամ չկարողացա նրան մյուսների պես գրողի ծոցը ուղարկել: Հենց նույն օրն էլ համբուրվեցինք... Ես իմ կյանքում ինձ առաջին անգամ երջանիկ զգացի`սիրված ու կանացի: Մեր ամենօրյա հանդիպումներն ավելի ու ավելի էին կապում մեզ,ես արդեն սկսել էի հավատալ, որ կամուսնանանք: Ինձ ոչ մի կերպ չէր վախեցնւմ այն փաստը, որ մեր հարաբերությունները զարգանում էին շատ սրընթաց.Վահանն ինձ ծանոթացնում էր իր ընկերների հետ, ասում, որ ես իր սիրած աղջիկն եմ և, որ ինձ բոլորը որպես իր ապագա հարսնացուի պիտի վերաբերվեն: Դա ինձ դուր էր գալիս, վստահություն ներշնչում: Ու երևի այդ վստահությունը ինձ թույլ տվեց,որ չմերժեմ նրան,տրվեմ...դրանով կարծես ապացուցեմ իմ մեծ սերը: Իսկ մեր միջև եղածը նա կարծես սովորական բան էր համարում,ինձ ասես հուսադրելու համար ասում էր. <<Միևնույն է, դա մեր մեջ լինելու էր...Հիմա չլիներ,ամուսնանալուց հետո էր լինելու: Ի"նչ է եղել որ. մի քիչ շուտ ,մի քիչ ուշ,ի"նչ նշանակություն ունի>>: Բայց ահա մեկուկես ամիս հետո սկսեցի ինձ վատ զգալ`սրտխառնեց, գլխապտույտ, իրիկունները ջերմությունս բարձրանում էր:Արդեն իսկ վատ կանխազգացում ունենալով`ծնողներիցս գաղտնի դիմեցի բժշկի: Պարզվեց`հղի եմ: Ես խուճապի մեջ ընկա,անմիջապես զանգեցի Վահանին ու նրան ասացի վիճակիս մասին: Նա հանգստացրեց ինձ, խոստացավ, որ երեկոյան կհանդիպենք:Հանդիպպեցինք :Նա որպես միակ լուծում`պնդեց,որ աբորտ պիտի անեմ: Այդ լսելով`քիչ էր մնում գժվեի, սկսեցի լաց լինել,խնդրել,որ մի այլ ելք գտնի, դե ասենք այն,որ արագ ամուսնանանք:Նա թե`ես հիմա չեմ կարող, դեռ շատ հարցեր կան լուծելու,ավելի լավ է`երեխայից ազատվենք,մի քանի ամսից կամուսնանանք,դեռ էնքան երեխաներ կունենանք: Ես այլ ճար չունեի,պիտի անեի նրա ասածը: Վահանն անձամբ ինձ տարավ հիվանդանոց,այդ ընթացքում շատ քնքուշ ու սիրալիր էր իմ նկատմամբ,հույս էր տալիս,որ ամեն ինչ լավ կլինի,չտխրեմ ու ամենակարևորը` ծնողներիս ոչ մի բան չասեմ կատարվածի մասին: Որոշ ճամանակ անց ես կարծես վերգտա ինձ,ավելի հանգիստ էի զգում,խաղաղված: Վահանն այլևս ինձ անկողին քարշ չէր տալիս,մի տեսակ նույնիսկ սկսել էր խուսափել ինձնից:Մի օր վորոշեցինք զբոսանքի դուրս գալ: Երեկոյան նա իր մեքենայով եկավ հետևիցս: Ես կարճ շրջազգեստ էի հագել: Նա ինձ ավելի կարճ զգեստներով էլ էր տեսել,բայց այդ օրը ինձ տեսավ թե չէ,սկսեց վիճել հետս,հիստերիայի մջ ընկավ: Զարմացաց նրան էի նայում ու փորձում ինչ-որ բան ասել: Նույնիսկ ասեցի,որ եթեչի ուզում,կարող եմ նորից տուն գնալ ու փոխել շորերս:Նա համարյա գոռալով միայն ասաց.<<Իջի'ր մեքենայիցս>>: Ես շփոթված իջա,իսկ ինքը արագ հեռացավ:Հաջորդ օրը զանգեցի նրան, ուզում էի ինչ-որ կերպ խոսել հետը, խոստանալ, որ այլևս նման բան չի լինի: Նա համարս տեսնում էր ու չէր պատասխանում: Փորձեցի ինտերնետով խոսել, բացատրել ինչ-որ բաներ:Բայց նա ինձ <<Օդնոկլասնիկ>>-ում սև ցուցակի մեջ գցեց:Ուրիշ հեռախոսոով զանգեցի:Ձայնս լսեց ու միանգամից ընդհատեց ինձ.<<Մենք միասին լինել չենք կարող: Դու իմ կարծիքը բանի տեղ չես դնում:Հաջողություն: Էլ չզանգես: Ապրի'ր քո կյանքով>>: <<Բայց դու չես կարող ես վիճակում լքել ինձ>>,-ասացի ես: <<Էդ վիճակիդ մասին դու ավելի շուտ մտածեիր:Ինձ չվախեցնես,ինչ էլ որ եղել է,քո կամքով է եղել: Էնպես որ`ինձնից ոչ մի բան չպահանջես>>:Ես բարձրաձայն լաց էի լինում, անիծում այն օրը,երբ նրան հանդիպեցի:Արդեն հասկացա,որ իմ կարճ շրջազգեստը միայն առիթ էր, որ լքեր ինձ, մի կողմ շպրտեր կեղտոտ փալասի պես:Իսկ ընդամենը մեկ ամիս անց իմացա,որ ամուսնացել է,կնոջ հետ մեկնել է Անթալիա`մեղրամսի... Օրերն անցնում են: Ինձ համար ամեն ինչ գլղիվայր շուռ է եկել:Հայրս ու մայրս ոչինչ չգիտեն կատարվածի մասին: Եղածի մեջ ես իմ մեծ սխալի բաճինն ունեմ,էլ ում" մեղադրեմ,կամ ումից" ինչ-որ բան պահանջեմ: Մնում է հուսամ,որ երբևէ դուրս կգամ այս մղձավանջի ու կգտնեմ իմ բաճին ընկած երջանկությունը: Չէ" որ հույսն է օգնում ապրել...
Դրսում քամի էր: Ամառվա վերջին օրերն են: Սովորությանս համաձայն քայլում էի մենակ: Ավելի ճիշտ չ'է: Մենակ չէի` ես էի և իմ մշտական ընկերը, երաժշտությունը: Քայլում էի, պաղ քամին խփում էր դեմքիս: Որոշեցի  մի տեղ նստել: Կամաց-կամաց դրսում մթությունն էր տիրում: Հանկարծ տեսա մի աղջկա, նա դողում էր: Աննդատ շարժվում, շրջվում այս ու այն կողմ:

-Բարև,- կամաց մոտենալով ասեցի ես:
-Իսկ դու ո՞վ ես  գնա խնդրում եմ, չեմ գալու, չ'է չեմ գա, չեմ գա:
-Իսկ ես քեզ ոչինչ չէի ասել: 
-Այդ դեպքում ով ես դու, ինձ որտեղի՞ց ես ճանաչում:
-Ես՞ ես քեզ չեմ ճանաչում, ես ուղղակի զգում եմ, որ դու օգնության կարիք ունես:
-Չ'է, չ'է չունեմ ինձ ոչ ոք պետք չի, ես արժանի չեմ, որ իմ կողքին ընկերներ լինեն, ես ուղղակի ստում եմ բոլորին:
-Կկիսվե՞ս ինձ հետ, կարող ես հանգիստ ինձ վստահել:
-Ես միշտ ստում եմ իմ ընկերներին, որովհետև նախանձում եմ, ինձ հետ ոչ ոք չի ուզում շփվել, ես չունեմ ընկերներ:
-Իսկ ինչու՞այս կյանքում դժվար չի՞ առանց ընկերների:
-Իսկ ինձ համար լրիվ միևնույն է:Ես չեմ վստահում ոչ մեկի, չեմ կիսվում ոչ մեկի հետ: Իսկ գաղնիք պահել չեմ կարողանում:
-Նախ արի սկսենք նրանից, որ դու պետք է ինձ մի քիչ վստահես, իսկ ես քեզ կոգնեմ դուրս գալ այս վիճակից,- մեկնելով ձեռքս ասեցի ես:
-Բռնե՞մ ձեռքտ, բայց ինչի՞ համար:
-Որպես վստահության նշան:
Դրանից հետո մենք երկար զրուցեցինք, ես զգացի, որ նա սկսեց ժպտալ, վստահել ու կիսվել ինձ հետ: Արդեն շատ ուշ էր, ես պետք է տուն գնաի: Շատ ու շատ խորհուրդներ տվեցի նրան, ասեցի որ ընկերը կյանքում թանկ բան է և պետք չի կորցնել: Հետո ես նրան հաջողություն մաղթեցի, իսկ նա ինձ խոստացավ որ նա կունենա շատ ընկերներ, իսկ մեր միուս հանդիպմանը կպատմի նրանց մասին: 
Ես եկա տուն , երկար ժամանակ չէի մոռանում կատարվածը, հետո մտածում էի, որ երևի նրա մոտ ամեն ինչ լավ եղավ: Եվ ես կարողացա օգնել նրան:
Մի օր քայլում էի ընկերուհուս հետ: Վազելով մոտեցավ ինձ այդ աղջիկը: Զարմացած էի:
Եվ ասեց մի նախադասություն արագ հեռանալով: Ասես անգիր արած խոսքեր լինեին: Մինչև հիմա աչքիս առաջ է նրա թաց աչքերը: Ահա և այդ նախադասությունը`Մարդիկ չեն գնահատում այն ինչ ունեն, մինչև որ չկորցնեն` կորցնելով համառորեն ուզում են հետ բերել, հետ բերելով վստահ են որ այլևս չեն կորցնի, չեն գնահատում և կորցնում են ընդանրապես:
Մինչև այսօր ես նրան չեմ տեսել արդեն 1ամիս է :

Դպրոցական թոհ ու բոհից ազատված, ծնողներս որոշեցին ինձ ճամբար ուղարկել: Սկզբում չէի ցանկանում կտրվել ընկերական շրջապատիցս և գնալ մի վայր, որտեղ բոլորն ինձ համար անծանոթ էին, բայց շուտով մի փոքր մտածելուց հետո հասկացա, որ ինձ պակասում են արկածներ և որոշեցի գնալ: Ես չսխալվեցի: Ինձ իսկապես սպասվում էր արկածներ, բայց երանի երբեք էլ հանդիպած չլինեի դրանց:
Ճամբար հասնելուն պես ծանոթացա լավ մարդկանց հետ: Մի քանի օր անց ընտելացա մարդկանց և տարածքի հետ այնպես, կարծես մանկուց այնտեղ էի մեծացել: Սովորական մի օր, երբ կրկին գնացել էինք արշավանքի պատահաբար հանդիպեցի << նրան >>: Բարձրահասակ, նուրբ դիմագծերով, գեղեցիկ մի տղա էր: Ամբոխի միջից հենց նա գրավեց ուշադրությունս: Սխալ կլինի ասել, որ դա սեր էր առաջին հայացքից, բայց ասել, որ անտարբեր անցա նրա կողքով, անկարող եմ: Ամբողջ օրը չկարողացա նրան մոռանալ: Նրա նուրբ դեմքի գեղեցիկ ժպիտն անընդհատ աչքերիս առաջ էր: 
Այդ օրվանից անցավ մոտ մեկ շաբաթ: Ես նրան այլևս չէի տեսնում, սակայն շարունակում էի մտածել նրա մասին: Սկսել էի մտածել, որ նա արդեն տուն է վերադարձել:
Անցավ մի քանի շաբաթ ևս: Ես գրեթե դաթարել էի նրա մասին մտածելուց: Նույնիսկ մոռացել էի նրա գոյության մասին: Մի օր հայտարարեցին, որ խնջույք է լինելու: Ես գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ մի հասարակ շրջազգեստ հագիս գնացի այնտեղ: Ամեն ինչ կազմակերպված էր շատ լավ: Բոլորը պարում էին բացի ինձնից: Չկար մեկը, որն ինձ պարի հրավիրեր: Ինձ ավելորդ զգալով այդ խնջույքում որոշեցի վերադառնալ իմ սենյակ: Արդեն հասել էի դռների մոտ, երբ ինչ-որ մեկը բռնեց ձեռքս և ասաց.
- Մի գնա:
Շրջվեցի և տեսա, որ դա << նա >> էր: Ակամա ձեռքս հետ քաշեցի, բայց երբ տեսա նրա վախեցած  դեմքի արտահայտությունը մեղմ ժպտացի:
-Կպարե՞ս ինձ հետ:
Ես չկարողացա ոչինչ ասել: Նրա այդ մեկ նախադասությունից ես մոռացա գնալու մասին: Անկեղծ ասած ամաչում էի ասել, որ ցանկանում եմ պարել, ուստի որպես համաձայնության նշան ձեռքս մեկնեցի դեպի իրեն:
Մենք պարեցինք: 
Պարելու ընթացքում մարմինս փշաքաղվում էր: Սիրտս այնպես էր բաբախում, կարծես ուզում էր դուրս թռչել տեղից: Ես սիրահարվել էի: Նա նույնպես: Ինքն ինձ այդ մասին չէր ասում, բայց ես զգում էի: Նրա աչքերը մատնում էին իրեն:
Մենք բավականին երկար ժամանակ շփվեցինք ճամբարում: Անցան ամառային երեք պայծառ ամիսները: Բաժանումը շատ դժվար էր: Ես ոչ մի կերպ չէի ցանկանում հեռանալ նրանից: 
Ի վերջո երկուսս էլ գնացինք մեր ճանապարհով: Մենք շարունակում էինք շփվել սոցիալական կայքերում: Եվ ահա մի օր ես ստացա հաղորդագրություն, որում մի գեղեցիկ սիրո խոստովանություն էր գրված: Ես անբացատրելի ուրախ էի: Ամբողջ աշխարհն իմն էի: Կյանքս նոր գույներ էր ստացել: Ես շարունակում էի ապրել երկնքում մինչև այն պահը երբ...
Առավոտ էր: Աչքերս բացեցի և նստեցի համակարգչի դիմաց: Այցելելով իմ էջ զարմացա: << Նա >> այլևս չկար ընկերներիս ցուցակում : Փոխարենը կար նրա քրոջից ուղարկված նամակ.
<< Ամեն ինչ վերջացավ....ձեր սիրավեպը վերջացավ: Մի փնտրիր նրան: Մոռացիր և ապրիր քր կյանքով : Նա արդեն ուրիշին է սիրում և ամեն ինչ այնքան լուրջ է, որքան երբևէ>>:
Նամակը տեսնելով հայացքս սառեց: Մի քանի տասնյակ անգամ կարդացի այդ դաժան նամակը: Ոչ մի կերպ չէի ցանկանում հավատալ սեփական աչքերիս:
Ամեն բան վերջացավ: Նա ինձ ստիպեց երջանկությունից բարձրանալ երկինք, ինքն էլ ստիպեց ցավից վայր ընկնել այդ նույն երկնքից: 
Անցավ բավականին երկար ժամանակ: Ես այդպես էլ ոչինչ չլսեցի նրա մասին: Ինձ համար չկար այլևս իմ հին կյանքը: Իմ բառապաշարից ջնջվել էր սեր, երջանկություն, ընտանիք բառերը: Դեմքիցս անվերադարձ գնացել էր իմ այդքան սիրելի ժպիտը:
Տարիներ շարունակ ես միայն մի բան էի գիտակցում: Նա այնքան թույլ մարդ էր, որ չկարողացավ ինքն ինձ ասել այդ մասին, և ես այնքան թույլ էի, որ նա կարողացավ հիմնովին ավերել կյանքս ու հեռանալ:

Դու կհասկանաս...Որ ինքն առանձնահատուկ էր...թեկուզ բարդա բնավորությամբ, բայց ինքը հասարակ ու պարզ էր...Դու կհասկանաս, որ ինքը քո մի բուռ ժպիտն էր, քո չմարող արեգակը, թեկուզ մի փոքր հպարտ էր, մի քիչ էլ գոռոզ, բայց ինքը միայն քեզ համար էր: Դու կհասկանաս, որ ինքը քո հուլիսյան արեգակն էր, քո անզուգական լուսինը, քո աստղազարդ երկինքը, թեկուզ մի փոքր խելագար էր: Բայց ինքը քո քնքուշ մանուշակն էր, ամեն առավոտ ինքն էր շոյում մտքերդ իր սիրո շողերով, իր հոգու իղձերը քեզ հետ էր կապում, ի՞նչ անենք, եթե մի փոքր ամաչկոտ էր: Դու կհասկանաս, որ ինքը յուրահատուկ էակ էր, աշխարհից տարբերվող ու աշխարհին սիրող, թեկուզ մի փոքր անիրական էր ու հեքիաթային, թեկուզ երազում էր մանկական պարզությամբ: Դու կհասկանաս, որ ինքը էն միակն էր, ով տիրում էր քո երազներին, քո շուրթերով խոսողն էր, քո հոգին հասկացողն էր, թեկուզ մի փոքր հակասական էր, մի քիչ էլ երկչոտ: Դու կհասկանաս, որ ինքը միակն էր, ով կարողանում էր փայլեցնել քո աչքերը, շուլալվել մտքերիդ ու կարդալ հոգիդ, թեկուզ ինքը մի փոքր անվստահ էր, թեկուզ մի քիչ անկայուն, բայց ինքը այն աղջիկն էր, ով կարողանում էր արթնացնել քո մտքում մարդկային անասելի վեհ մտքերը, ինքը էն մարդն էր, ով անմեղ ժպիտով հավատում էր խոստումներիդ, կեղծ ժպիտներիդ: Ինքը հասարակ ու պարզ էր, ինքը էն մարդն էր, ով վախենում էր կորուստերից, ով վիճում էր քո հետ ամեն ստից բանից միայն նրա համար, որ գրկես ու ասես էտ անմահական բառերը: Ինքը քո այգու բուրավետ ծաղիկն էր, քո սատարը, քո աչքերի փայլը...Նրան պետք չէին ավազե տնակներ, երկնքից աստղեր, ծաղիկներ ու նվերներ...Նրան պետք էր մարդկային վերաբերմունք, սեր, հարգանք...Պարզապես դու չնկատեցիր այն քնքուշ ծաղիկը, այն քնքշությունը, դու անտեսեցիր...Ու այդպես էլ չսովորեցիր զանազանել իրարից ծաղիկը քնքուշ չար մոլախոտից...Ինքը առանձնահատուկ մարդ էր, ինքը քոնն էր...ԷՐ...

 Ես տեղափոխվել էի մայրաքաղաք, որպեսզի ընդունվեմ Մագիստրատուրա: Սովորում էի գերազանց, ունեի մի քանի աշխատանքի ընդունվելու առաջարկներ, սակայն որոշեցի, որ սովորեմ Մագիստրատուտա, իսկ հետո կանցնեմ աշխատանքի: Ապրում էի հայրիկիս վարձած բնակարանում: Արդեն մոտենում էր աշունը: Արևը քիչ էր տաքացնում: Մի երեկո շուտ պառկեցի քնելու՝ շատ էի հոգնած: Հեռուստացույցը միացրած էի թողել և համարյա քնել, երբ հանկարծ լսեցի երեխայի ձայն: Գլուխս բարձրացրեցի և ականջներս «սրեցի»: Այո՛, դա իրոք երեխայի լացի ձայն էր: Բացեցի դուռը և տեսա, թե ինչպես մի մանկահասակ տղա երեխա ոտաբոբիկ կանգնել շքամուտքի մոտ և վերնաշապիկի թևքով անընդհատ սրբում էր արցունքները: Ես մոտեցա նրան և հարցրեցի, թե ինչ է պատահել: Նա ասաց, որ մայրիկին է կորցրել: Ես ժպտացի և մտածեցի, որ տնից դուրս է եկել և ճանապարհը կորցրել: Նրան բարձրացրցի իմ բնակարան: Տաք թեյ տվեցի և ասացի, որ վաղը ևեթ կորոնի իր մայրիկին, բայց չգիտես ինչու նա չէր դադարում արտասվել և գլուխը տարուբերել: 
Ես նրա համար անկողին պատրաստեցի և պառկեցրեցի քնելու: Նստեցի մինչև փակեց կարմրած աչքերը: Ամբողջ գիշերը մտածում էի, թե որտեղից նա հայտնվեց և այն էլ այդ ժամին: Առավոտյան կողմ մի փոքր ննջեցի, իսկ երբ արթնացա, նա կանգնած էր իմ կողքին և արցունքախառը աչքերով նայում էր ինձ վրա: Ես նրան նստեցրեցի նախաճաշի սեղանի շուրջ և սկսեցի զրուցել նրա հետ: Նա հիմնականում իմ հարցերին պատասխանում էր գլխի դրանական և բացասական շարժումներով: Ես հարցրեցի.
-Ինչ է անունդ?
-Գոռ, - պատասխանեց նա:
-Իսկ քանի տարեկան ես?
-Տասներկու:
Ես ապշեցի: Փոքրամարմին այդ տղայի տեսնողը կմտածեր, որ ութ կամ իննը տարեկան երեխա է, բայց...դա ինձ ավելի զարմարեց այն փաստով, որ ա՛դ տարիքի տղան չի կարող կորչել տնից, առավել ևս անընդհատ լացել և «մայրիկին ուզել»: Վերջապես ես պարզեցի, թե ինչ է եղել: Իրոք չեք պատկերացնի, բայց նրա հետ միասին սկսեցի լաց լինել: Ահա ամբողջը.
-Իմ մայրիկին չենք կարող գտնել, - ասաց նա, - նա անդարձ հեռացել է (ձայնի մեջ զգացվում էր խեղդող արցունքների գործադրած ճնշումը), գնացել է...Էլ չի գա..չի գա...(հազիվ զսպող արցունքները միանգամից դուրս թափեցին փքված աչքերից): Նա գնաց Aստծու մոտ...
Այս խոսքերը ինձ բացատրեցին ամենը: Ես խնդրեցի, որ շարունակի: Նա ասաց.
«Մայրս արյան քաղցկեղով էր տառապում: Օրեցօր ավելի տկար և հյուծված էր դառնում: Մենք ամեն ինչ անում էինք, որ նա բուժվեր, սակայն ամեն ինչ դեպի վատն էր ընթանում: Ես իմ ծնողների միակ զավակն եմ: Նրանք իրենց ամբողջ սերը ինձ են նվիրել, իսկ հիմա...Աստված ինձանից խլեց ինձ համար ամենաթանկ էակին: Ինչ արժեք ունի իմ կյանքը...ով կարող է փոխարինել մայրիկիս...»
Նա լռեց և նրա աչքերից լուռ թափվեցին կորստի ցավը զգացող   մանկան արցունքներ: Ես չէի կարողանում խոսել: Մերթ առաջ ու ետ էի գնում, իսկ հետո նստում և անհանգիստ շարժումներ անում...
Մի քանի րոպե հետո համարձակվեցի խոսել.
-Գո՛ռ, որտեղ է հայրիկդ:
Ամեն ինչ կսպասեի, բացի այս պատասխանից.
-Հայրս գնաց մորս հետևից:
Ես ապշած էի: Նայում էի կյանքին նոր ծանոթացող մանկան երեսին և մտածում, թե ինչու է Աստված այդքան ցավ զգացնել տվել նրան...այդքան անողոք եղել...
Մի քանի ժամ հետո ոստիկանությունը թակեց իմ տան դուռը: Մի քանի հոգի տեսել էին, թե ես ինչպես եմ իմ տուն տարել տղաին: Ոստիկանները վերցրեցին նրան և տարան: Այդ ամենից հետո ես այլևս չտեսա Գոռին և ոչինչ չիմացա նրա մասին...
Բայց ամեն անգամ եկեղեցի մտնելի ես աղոթում էի, որ կյանքը որքան ցավ է տվել նրան, այդքան և մի քանի անգամ ավել երջանկություն պատճառի...

Աշխարհում կար մի աղջիկ,ով չեր սիրահարվում անկեղծ սրտով, քանի որ նրա սիրտը դառնացել էր այն օրվանից, երբ նրա սիրած տղան մահացավ....: Անցնում են այդ դեպքից օրեր, ամիսներ նույնիսկ տարիներ, սակայն նա նույն է մնում: Գալիս է սեպտեմբերի 1-ը նա հաճախում էր համալսարան, որտղ էլ ուսումը շատ լավ է ընթանում: Այդ օրերից մեկը դառնում է նրա համար ճակատագրական: Նրանց համալսարան էր եկել մի զինվոր: Նա եկել էր իր ընկերներին տեսակցուցյան: Այն ինչ նա պատահական պատուհանի մոտ տեսնում է մի շատ գեղեցիկ ու տխուր էակի, և սկսում ուշադիր զննել հեռվից: Աղջիկը տեսավ զինվորի հայացքը և մի ակնթարթ նայեց՝ կարծես հեղափոխություն տեղի ունեցավ, աղջիկը հրապուրվել էր: Անցնում էին ժամերը տղան պետք է վերադառնար  բանակ: Դրա հաջորդ օրը, աղջկա սոցիալական ցանցում մի հաղորդագրություն է գալիս որտեղ գրված էր...«Բարև գեղեցկուհի,ես քեզ տենելուն պես սիրեցի, կարծես մի պահ կյանքս երկարեց, քո տխուր հայացքը ու աչքերը անմոռանալի են ինձ թվում»: Աղջիկը նրան չէր հիշում, բայց երբ նրա ընկերուհին տեսնում է տղային անմիջապես իմանում է, թե ով է և ասում աղջկան այդ մասին: Աղջիկը հանկարծակիի է գալիս և ուրախանում: Անցնում են օրեր և աղջիկը հասկանում է, որ հենց այդ տղան, այդ զնվորը կարող է իր կյանքի իմաստն ու նպատակը դառնալ: Նրանք խոսում էին միմյանց հետ նույնիսկ բջջայինի միջոցով և այդպես կապ հաստատում: Երբ տղան արձակուրդ  է գալի նրանք հանդիպում են միմյանց հետ և իրար պատմում իրենց կյանքի և առաջին սիրո մասին: Անցնում է այդ դեպքից 2 ամիս և աղջիկը կարոտից խեղդված տղայի քրոջ հետ միասին գնում են բանակ նրան տեսակցության: Ահա և լրանում է տղայի 9 ամիսը,ինչ նա ծառայում էր հայոց բանակում: Մի առավոտ տղայի բջջայինին անծանոթ համարով զանգ է գալիս, զանգահարողը տղայի ընկերուհու՝ամենամոտ ընկերուհին էր ,տղան վերցնում է և ասում: (ՏՂԱ)- Ալո ովա՞..(Աղջիկ)..ձեր ընկերուհու ընկերուհինա անհանգստացնում : Նա ձեզ այս 9 անսվա մեջ խաբել է մի թե՞ դուք չէիք հասկանում նա, հիմա ձեր ամենամոտ ընկերոջ ընկերուհին է: Տղան զարմանում է նույնիսկ լացում, որ նրա ամենասիրած մարդը նրան խաբեց ու ցավ պատճառեց, և անմիջապես այդ լուրը լսելուն պես անջատում է բջջայինը: Տղան զանգում է աղջկան և ասում.
-Ինձ չզանգես այլևս մոռացի իմ գոյության մասին, այդքանը ասելուց հետո անջատում է և չի զանգում աղջկան: Աղջիկը շոկի մեջ էր չէր հասկանում ինչ է տղայի հետ կատարվում: Անցնում է այդ դեպքից 2 ամիս և աղջիկը կարոտից խեղդված տղայի քրոջ հետ միասին գնում են բանակ նրան տեսակցության: Նա գնում և ընկերուհին խոստվանում է, որ նա էլ է սիրահարված այդ տղային այդ իսկ պատճարով այդ քայլին է գնացել: Մինչ այդ ինչ նրանք զրուցում էին տղան զանգահարել էր իր ամենամոտ ընկերոջը և վիճել,որ նա իր խոսքը չպաhեց այլ նա խաբեց իրեն շատ հարազատ մարդու: Տղայի ընկերը ասում է..ես ինչպես կարող էի դրժեի երդումս ախր ես իմ խոստումը պահել եմ ու միշտեմ պահելու եմ  9 ամիսա ինչ ընկերուհի ունեմ ու քո ընկերուհուն էլ հարգում եմ և սիրում որպես ինձ լավ քույր: Անցնում է մոտ մեկ ամիս տղային զանգում է նորից այդ աղջիկը և ասում, որ այս ամենը նրա մեղավորությամբ է,որ նա էլ է սիրահարված եղել նրան և այդ պատճառով նման պտմությունստեղծեց ,որ բաժանի միմյանց: Տղան կարծես խելգառված զանգում է աղջկան, բայց այս անգամ նա չէր պատասխանում, նա հիասթափվել էր այդ սիրուց : Աղջիկը այդ ժամանակ խորհուրդ էր հարցնում իր ամենա մոտ ընկերոջից, ով նրան ասաց.
- Պատասխանի’ր, միգուցե նա սխալ բան է արել և ներման կարիք ունի: Հաջորդ անգամ նա պատասխանում է և տղան ներողություն է խնդրում աղջկան ցավ պատճառելու համար,սակայն աղջկա հոգին այնքան էր վիրավորված, որ նույնիսկ դա չօգնեց: Տղան այդ դեպքի անմիջապես հաջորդ օրը գալիս է աղջկա տուն և ամուր գրկելով ասում...«Ես քեզ կյանքիցս առավել եմ սիրում,իմ միակ ու անկրկնելի սեր, ես եմ քո զինվորը ու միշտել կմնամ ՝ տալով նրան մեկ համբույր: Այդ օրվանից ի վեր աղջիկը մոռանում է իր դավաճան ընկերուհու մասին,իսկ տղայի ընկերն էլ ներնում է իր ընկերոջը,որը ընկել էր այդ դավաճան աղջկա զոհերի ցուցակում........

пятница, 26 октября 2012 г.


Կգա՞ս ինձ հետ:
-Ուր՞:
-Մի ուրիշ աշխարհ, արի գնանք շրջենք, ես քեզ ցույց կտամ իմ աշխարհը, իմ մոլորակը, որը միայն դու կտեսնես, որը կդառնա նաև քոնը:
-Լավ գնանք:
-Նայիր, բայց  այս ամենի մասին ոչ ոք չիմանա, միայն ես և դու, դա կդառնա մեր աշխարհը:
-Օօօօօօօօօ, Աստված իմ այս որտե՞ղ է:
-Կարևոր չի , մի ժամանակ առաջ սա խրճիթ էր, իսկ հիմա այն իմ մտքերի կացարանն է դարձել:
-Իսկ, ո՞վ է նկարել այս նկարները:
-Ես:
-Դու՞: Իսկ ես չգիտեի, որ դու նկարել գիտես: Ինչու՞ չէիր ասում, այս ինչ հիասքանչ տեղ է:
-Իսկ այս նկարի մեջ ես ու դու ենք, գեղեցի՞կ է:
-Ես այսքան հրաշք տեղ չէի տեսել կյանքումս, որտեղի՞ց քեզ այսքան ստեղծագործական երևակայություն:
-Դու ես այն ինձ տվել:
Երկար ժամանակ նրանք այդ խրճիթում էին: Աղջիկը զարմացած էր, նա երբեք չէր իմացել, որ իր սիրելին այդքան լավ է նկարում, ստեղծագործում ու իրագործում մտքերը:
Փոքրիկ մի խրճիթը դարձել էր դրախտային վայր: Ամրացված էին շատ նկարներ, շատ սիրուն ու խորհիմաստ: Աղջիկը կարդաց նաև տղայի կողմից  գրված ստեղծագործություները: Ու ապշած էր: Հետո խոստացավ, որ իր կողմից մի նկար կնվիրի տղային ու գնաց:
Հաջորդ օրը նրանք նորից հանդիպեցին այդ խրճիթում: Աղջիկը տվեց նկարը ու ասաց.
-Ահա, նայիր գեղեցի՞կ է ստացվել: Քեզ եմ նկարել:
-Շատ հրաշք նկար է, իսկ որտե՞ղ ես դու:
՞ս, ես քեզ եմ նայում:
-Որտեղի՞ց:
-Երկնքից,- ասաց աղջիկը ու լաց լինելով փախավ: Տղան չհասկացավ, թե ինչ պատահեց, ու՞ր գնաց աղջիկը:
Անցան օրեր, աղջիկը չկար ու չկար: Տղան հուսահատվել էր, անընդհատ նայում էր այդ նկարին ու լացում, որովհետև չէր հասկանում` ի՞նչ կատարվեց այն օրը:
Անցել են շատ տարիներ, բայց տղան այն օրվանից հետո աղջկան չի տեսել: Գուցե էլ չկա, կամ միգուցե ուրիշի հետ է երջանիկ: Բայց տղան արդեն ունի իր ընտանիքը ու իր երեխաները: Ամեն անգամ այդ խրճիթ մտնելուց առաջ, նայում է երկնքին ու հարցնում. 
-Բայց ինչու՞...


Տղան ու աղջիկը երկար ժամանակ հանդիպում էին, նրանք իրար սիրում էին անսահման սիրով: Միասին շատ երջանիկ էին, ամբողջ օրն իրար հետ էին անցկացնում, բայց միևնույն է կարոտում էին իրար նույնիսկ այդ ժամանակ: Նրանց հարաբերությունները շատ լուրջ էին, նրանք պատրաստվում էին ամուսնանալ: Մի օր շատ անիմաստ պատճառով նրանք վիճեցին և բաժանվեցին: Երկուսն էլ գիտակցում էին, որ այդպես ապրել չեն կարող, շատ էին տանջվում ու կարոտում, ամեն վայրկյան զգում էին միմյանց կարիքը: 
Արդեն անցել էին ամիսներ այդ բաժանումից: Աղջիկը որոշում է գնալ այնտեղ, որտեղ ապրում էր տղան: Նրանց շենքի մոտ շատ մարդիկ էին հավաքվել, բոլորը տխուր էին, մռայլ: Աղջիկը ոչինչ չէր հասկանում, մինչ այն պահը, երբ կրկին տեսավ սիրելիին` անզգայացած պառկած....սա եղավ նրանց վերջին հանդիպումը...տղան ինքնասպան էր եղել: Նա վախեցած մոտեցավ տղային և սկսեց բղավել, լացել....: Աղջկան մոտեցավ մի փոքրիկ երեխա` ձեռքին նամակ, ու ասաց. 
-Եղբայրս ասել է, որ այս նամակը տամ այն աղջկան, ով առաջինը մոտենա իրեն... 
Իսկ նամակի մեջ գրված էր.'' ես առանց քեզ ապրել չէի կարող, շատ եմ կարոտել քեզ,,,,ես քեզ սիրում եմ...''


Ապրելով <<ծաղկող 

սիրահարվածության>> 

երջանկությունը մարդը իր 

երևակայության մեջ 

ստեղծում է սիրած էակի 

հիանալի 

պատկերը` մեծացնելով 

իրականության և երազի 

միջև եղած

 տարբերությունը, չնայած դա երկար ժամանակ չի 

գիտակցում: Եվ միայն վերլուծելով սիրած մարդու իրական 

պահվածքը, որը չի համապատասխանում մեր իդեալին, մենք 

կամաց-կամաց սկսում ենք <<երկնքից ներքև իջնել`>> 

ապրելով ցավագին դատարկություն, հիասթափություն, 

վիրավորանք և տխրություն: Սիրած էակի իդեալականացումը

 սերտ կապված է ծնողների հետ մանկական 

իդեալականացման հետ, երբ հայրը և մայրը երեխային թվում

գործընթացը հիասթափությունն է, որը մեծ չափերի է 

հասնում, երբ երեխայի սիրած մայրը նրան 

փոխադարձությամբ չի պատասխանում: 

Սիրահարվածությունը ի վերջո վերածվում է սիրո, որը ոչ մի 

դեպքում զուրկ չէ կրքից: Այս վերածման համար գոյություն 

ունի 2 կարևորագույն նախադրյալներ. Առաջին հերթին 

չպետք է վախենալ պատասխանատվությունից, երկրորդ 

հերթին ազատության կորուստը և ինքնակամությունը չպետք 

է անցնի զույգի շահերից:


-Բարև սիրելիս:
-Բարև:
-Իսկ ինչու ես դու այդքան սառը պատասխանում ...(
-Իսկ դու չգիտես...
-ինչ չգիտեմ
-...Դու երեկոյան զբոսնել ես
-Այո...իսկ ինչու ես հարցնում
-(լացելով) Իսկ դու ում հետ ես զբոսնել
-Ինչու ես լացում...ընկերներիս հետ եմ եղել...
-Ինչու ես ստում(((դու նրա հետ ես եղել...
-Ում հետ...
-Այն աղջկա, որին համբուրում էիր:
-Հիմարիկ ) նա իմ քույրն էր:
-Մեկ է չեմ հավատում:
-....
-Ինչի ես ինձ զանգել.
-Որպեսզի ասեմ, որ սիրում եմ...
-Այո՛, դու նրան սիրում ես:
-Ոչ, ես քեզ եմ սիրում: Անկեղծ նա իմ քույրն է:
-Այլևս ինձ չզանգահարես:
-Բայց ես...
Հեռախոսը ցած է դնում...
Ուղիղ երեսուն րոպե հետո աղջիկը կանգնած էր բարձրահարկ շենքի քսաներոր հարկում և նայում է նետքև...
Նրան մի քայլ է բաժանում, որ վերջ դնի ամեն ինչին: Նա ուզում էր դա անել, բայց...չէր կարողանում: Նա լցված էր կյանքը ապրելու և սիրելու ոգով...
Նա կորցնում է ինքնատիրապետումը և հանկարծ զգում է, որ ինչ որ ձեռք բռնեց նրան...
Արթնացավ և չգիտեր, թե որտեղ է...սպիտակ պատեր, կաթիլայինի ձայնը, սիստեմներ...և նա...նա՝ ձեռքին վարդեր...անհաշվելի քանակությամբ վարդեր: Եվ շողում էր ժպիտը նրա սպիտակավուն դեմքին: 
Աղջիկը շշուկով հարցեց.
-Ինչի ես եկել:
-ես..Ես սիրում եմ քեզ:
-Եթե սիրում ես, ուրեմն սպասիր ինձ:
Տղան ծաղիկները դրեց անկողնու վրա և դուրս եկավ:
Անցավ երեք ամիս...
Աղջիկը դուրս եկավ հիվանդանոցից: Մուտքի մոտ սպասում էր տղան ձեռքին կարմիր վարդեր: Աղջիկը մոտեցավ նրան, ջերմ գրկեց, իսկ հետո ծաղկեփնջից հանեց մի վարդ և նետեց հետ ցույց տալով, որ ամեն  ինչ անցյալում է:


-Ալո, Բարև կարող ենք հանդիպել:
-Դու՞,հանդիպենք, ինչի՞ համար:
-Կարող ենք՞:
-Բայց մի քանի օր առաջ դու ինձ ասել էիր որ,,,,,
-Վաղը այն այգում, արի օրվա որ ժամին ուզում ես:
Ինչ՞: Այս ինչ է կատարվում, նա՞ զանգելե ինձ: Ախր մի քանի օր առաջ նա ինձ ասեց որ չի սիրում ինձ, որ հույս չունենամ, ինքը ինձ չի էլ սիրի, իսկ հիմա ինչի էր զանգել: Չեմ հասկանում ոչ մի բան:
Պաղ քամի էր, աղջիկը լուսաբացից մինչև արևի մայր մտնելը նստած էր իր սիրելի այգում: Հանկարծ եկավ տղան նստեց կողքին ու ասեց.
-Իսկ ես գիտեի դու կատակում ես:
Լռություն էր տիրում, երկար ժամանակ է նրանք նստած կողք կողքի ոչինչ չեն խոսում:
Հանկարծ խոսեց տղան:
-Գիտես երբ զանգեցիր ես զարմացա, իրար էի խարնվել: Նույնիսկ մի պահ դողացի: Ես դեռ քեզ սիրում եմ,շատ շատ, ու ինձ համար քո երեկվա խոսքերը… ինչի՞ չես խոսում: Երբվանի՞ց ես այստեղ նստած, կարևոր բան ունիր ինձ ասելու`դե ասա սպասում եմ, բայց էլի չասես այնպիսի բան որ իմ սիրտը նորից լացի, ես ուրիշ բան եմ ուզում լսել քեզանից:
-Ներիր,
-Ինչ՞
-Ներիր քեզ լուռ սիրելուս համար:
-Ախր,,,,,,
-Լռիր ու լսիր, բայց չնդատես ու հարցեր չտաս: Դու այսքան ժամանակ այնքան բան ես արել ինձ համար: Ես դրանք չեմ կարող մոռանալ: Դու ինձ սիրում էիր, իսկ ես քեզ անտարբերությամբ էի պատասխանում: Դու ինձ համար պատրաստ էիր ամեն ինչի, իսկ ես չէի գնահատում: Դու պատրաստ էիր իմ երջանկության բանաձևը հուշել, բայց ես չեի ուզում լսել: Դու կարող էիր փոխել կյաքս, բայց ես դա չէի էլ կռահում:
Պատրաստ էի ամեն ինչ տալ, որ դու ինչ չսիրես, որ ամեն ինչ լավ լիներ ինձ համար, որ ինձ հանգիստ թողնեիր և ո'չ դու տանջվեիր ո'չ ես:
Ու դու հանուն ինձ արեցիր դա, փորցեցիր իմ խոսքերը հասկանալ ու իմ հաջողությունս անպատասխան չթողեցիր: Խոստացար ինձ մոռանալ:
Անցան օրեր ու ես զգացի որ չեմ կարողանում առանց քեզ: Կարոտում եմ ուզում եմ տեսնել: Հետո հասկացա որ սիրում եմ, բայց ես ինձ չէի խոստովանում որ սիրում եմ: Իսկ երեկ ես իմացա որ հիվանդ եմ, անբուժելի հիվանդ: Ինձ հաշված օրեր են մնացել: Ես չեմ կարող փրկվել: Բայց ուզեցի իմանաս որ սիրում եմ քեզ, չտխրես ու չտանջվես: Ես զգում եմ ամեն ինչ լավ է լինելու: Ես քեզ կսպասեմ այնտեղ երկնքում:
Հաջողություն, բայց արդեն ընդմիշտ: Հա ու մի բանել`
 ԿՆԵՐԵՍ ՔԵԶ ԼՈՒՌ ՍԻՐԵԼՈՒՍ ՀԱՄԱՐ:

 Տղան զանգահարում է աղջկան.-Բարև Անի. - ասաց տղան մեղմ ձայնով:-Բարև-Ինչպես ես: Ես ուզում եմ քեզ հետ խոսել: Կգաս հանդիպման:-Այո կգամ. – փոքր ինչ զարմացած ասաց Անին:-Դե ես պատրաստ եմ քեզ կսպասեմ մեր մշտական հանդիպման վայրում:-Լավ:Մեկ ժամ անց նրանք հանդիպեցին, տղան տխուր էր ու մտազբաղ:-Սիրելիս ինչու ես այդպես ինձ նայում: Ինչի մասին պետք է խոսենք:-Կներես Անի, ես չկարողացա: Ճիշտ է մենք 4 ամիս ընկերություն ենք արել, բայց ես չեմ կարողացել սիրել քեզ, : Իմ սրտում մեկ ուրիշն է գտնվում. – ասաց տղան, շրջվեց, քայլեց դեպի առաջ` մի պահ կանգնեց, բայց շուտով շարունակեց հեռանալ:- Իսկ ես , - գլուխը կորցրած, լաց լինելով բղավեց նրա հետևից , - սիրել եմ քեզ, սիրում եմ և կսիրեմ մինչև կյանքիս վերջ: Տղան նույնիսկ չէր էլ շրջվում: 
Անին հասկացավ, որ նա հեռացավ... հեռացավ` ընդմիշտ:
Խեղջը դեռ շարունակում էր ապշած նայել ու լաց լինել: Նույնիսկ մտովի տեղափոխվել էր իրենց անցյալ: Հիշում էր, թե ինչպես էին ծանոթացել, ինչպես իրար սեր խոստովանել, հիշում էր անցյալում մնացած ապագայի երազանքները:
Բավականին երկար ժամանակ անցավ: Անին հիշողություններում դեռ պահում էր տղայի արտաբերած վերջին խոսքերը: Որոշեց գնալ այնտեղ, որտեղ առաջին անգամ նրանք հանդիպել էին: Մտավ այդ գեղեցիկ այգին ու միանգամից ապշեց: << Նա >> այնտեղ էր....այնտեղ էր, բայց ոչ միայնակ: Տղան այն աղջկա հետ էր, որի պատճառով այժմ Անին միայնակ էր:
Աղջիկը տեսնում էր, թե որքան երջանիկ է տղան առանց իրեն: Նրան խելագարության էր հասցնում այն միտքը, որ իր դժբախտության վրա մեկ ուրիշը երջանկություն էր կառուցել: Այլևս ոչնչի մասին չէր մտածում, բացի...
Հենց այգու դիմաց մի բարձրահարկ շենք կար: Անին գունատված, ոչ սթափ վիճակում բարձրացավ այդ շինության տանիքը: Վերևից դարձյալ տեսավ նրանց: Մի հաղորդագրություն ուղարկեց տղային, փակեց աչքերն ու ճախրեց: Ցավոք այդ ճախրանքը շուտով ավարտվեց, երբ եղավ այն ինչն արդեն իսկ անխուսափելի էր:
Տղան ստացավ հաղորդագրությունն ու այնպիսի դեմք ընդունեց, կարծես սեփական մահն անցավ աչքերի առջևով:
<< Ես սիրել եմ քեզ, սիրում եմ, ու կսիրեմ: Ոչ սիրելիս, ես սխալվեցի: Երբ ստանաս հաղորդագրություն արդեն կլինի այսպես` ես սիրել եմ քեզ, սիրել եմ, սիրել եմ: Ամեն ինչ անցյալում մնաց: Մեր ապագայի երազանքներն այդպես էլ երազանքներ մնացին` անցյալի երազանքներ>:
Այդ հաղորդագրությունը կարդաց նաև նրա ընկերուհին և հասկանալով, թե ինչ տղայի հետ է կապվել ընդմիշտ հեռացաավ` հասկանալով, որ շուտով ինքն էլ կհայտնվի Անիի դերում:
Այդ դեպքն իմանալուն պես տղայի բոլոր ծանոթները երես թեքեցին նրանից:
Տղան այդպես էլ ամբողջ կյանքում մնաց միայնակ` Անիի մահը խղճին պահելով:


Հետաքրքիր են փողոցները: Ամեն մեկն իր պատմությունն ունի: Մեկի մոտ այն կիսատ է մնացել, իսկ մյուսի մոտ դեռ շարունակվում է, կամ էլ նոր պետք է սկսվի: Երջանիկ են այն փողոցները, որոնք հրաժեշտներ չունեն, չեն տեսել: Մեր փողոցները....
Այնտեղ ամեն մի քար, մայթ իր պատմությունն ունի: Մեր փողոցներում նույնիսկ օդն է տարբերվում՝ այն յուրօրինակ երջանկության բույր ունի: Եվ եթե լավ շնչես, կարող ես որսալ քեզ ծանոթ օծանելիքի ելևէջներ: Մեր փողոցներում ամեն ինչ այլ է: Այնտեղ միշտ արևոտ է, չնայած ամպամած եղանակին, այնտեղ անձրևները տաք կաթիլներ ունեն, այնտեղ...
Մեր փողոցները...
Նույնիսկ ժանգոտած դարպասներին, նրանք գեղեցիկ են: Այստեղ առաջնին անգամ ասաց, որ սիրում է, այնտեղ առաջին անգամ ձեռքս բռնեց: Մեր փողոցներում...
Էլի ձմեռ կգա: Ձյունը առաջվա պես կծածկի ինձ ծանոթ մայթերը: Իսկ հետո, գարնան գալուն ձյունը կհալի և իր հետ կտանի մայթերի վրա մնացած հիշողությունները: Ամռանը ծառերի հոտը կխառնվի նրանց հոտի հետ ու այնտեղ շնչել կլինի աննկարագրելի հաճելի: Իսկ աշնանը անձրևներ կգան մեր փողոցներում՝ տաք կաթիլներով անձրևներ: Մեր փողոցներում...
Ես գիտեմ, որ երջանիկ եմ եղել այնտեղ, ես գիտեմ, որ ապրել եմ այնտեղ ու գիտեմ, որ ինձնից մի մասնիկ եմ թողել այնտեղ՝ մեր փողոցներում: Բայց իմ ոտքը էլ չի դիպչի այդ ասֆալտին, ես կերկարացնեմ իմ ճանապարհը հազարավոր կիլոմտրերով, կկորեմ անծանոթ փողոցներում, բայց ես էլ երբեք, երբեք չեմ քայլի այդ փողոցներով՝ մեր փողոցներով...

Վստահել ...
Արդյոք կվստահես տերևին, եթե գտնես ուրիշ ծառի կողքին:
Արդյոք երբևէ կրկին գետնից կվերցնես տերև, սրտիդ մոտ կպահես, կփսփսաս անցյալիդ, ներկայիդ ու պայծառ ապագայիդ մասին, եթե գտնես ուրիշ ծառի կողքին:
Բայց չես էլ տրորի ու անցնես տերևները շրջակա ծառերի, այլ հիշելով միայն դավաճան տերևին, կանցնես անձայն, կանցնես անշարժ ու դատարկ: Չէ որ գտել ես տերևդ ուրիշ ծառի կողքին:
Երբեմն ինքդ քեզ կհամոզես, որ սխալվում ես կամ երազ է կամ դավաճան տերևի ու մոտակա ծառի հիմար կատակն է, բայց ...
Երբեմն ինքդ քեզ կմեղադրես: Կմոռանաս բոլորին ու միայն քեզ կհիշես: Կասես ինքդ ես մեղավոր անբան արարած ...
Բայց սպասիր ... Սպասիր ... Միթե դու նկատեցիր կարմիր տերևը մոտակա հեռվում ... Միթե սա դու ես, որ խոստացավ երբեք չբացել անթարթ աչքերը, էլ երբեք չտարբերել տերևին մնացած տերևներից, չափել նույն արշինով ու այրել նույն պարկում ...
Դու ... Դու կարմիր տերև ... Միայն դու կարող ես անթարթ աչքերս բացել, միայն դու կարող ես գույները հիշեցնել, միայն դու կարող ես դատարկ սրտիս արյունը շարժել ...
Ես քեզ գտա ... Գտա ... Ես քեզ գտա ...
Խաբկանք էր, ոչինչ էլ չգտա ...

Շատերի համար երազանքները անիրական հիմարություններ են, մյուսների համար դրանք ֆիլմային են, իսկ իմ պես քչերի համար դրանք կատարվող հրաշքներ են...Յուրաքանչյուր երազանք հիմար երազ չէ...յուրաքանչյուր երազանք ` ահազանգ է..ահազանգ, որը զգուշացնում է, որ այն նպատակ է...նպատակ, որը ամենևին կախված չէ ճակատագրից, կամ էլ անիմաստ գուշակ-կախարդներից...դրանք միայն քո ձեռքերում են...
Լսել եմ ու շատ եմ հանդիպել մարդկանց, ովքեր ասում են, որ երազանքներ չունեն, մի՞թե նրանք հիմարներ չեն...դա նույնն է ինչ ապրել աննպատակ, ապրել մակաբույծի կյանքով ` չտալով օգուտ...
Երազանք է նույնիսկ այն, երբ անցնում ես «լավ» խանութի ցուցանակի կողքով, ու ուզում ես ունենալ այն օծանելիքը, որը գնելը քեզանից վեր է...սակայն միայն այդպես դու ես կարծում, չէ որ եթե դրված է ապա կան գնողներ, իսկ ինչու չձգտել նմանվել նրանց...դա էլ հեշտ է...ամոթ չէ աշխատել հավաքարար, կամ աման լվացող, կամ ծաղկեվաճառ, ամոթ է չաշխատել ու նայել ցուցանակում դրված իրերին...նախանձել հաջողության հասած մարդկանց, ու անվանել նրանց ստորաբար ինչ-որ «դրսում ապրող թափթփուկներ»...
Ես այս մարդկանց մտցնում եմ «անիրական հիմարություններ » երազանքը հասկացող մարդկանց մեջ...
Ֆիլմային են այն մարդիկ, ովքեր երազում են նմանվել ֆիլմի հերոսներին, սակայն չեն փորձում կերտել իրենցը, այն էլ հիմա երբ ամենուր քո տաղանդը բացահայտող շոուներ կան, հասնող պահին նրանք դիմում են «ամոթ է շրջապատում» արտահայտությանը:
Կամ էլ ուզում են արկածային լինել ` չփորձելով ամեն փոքրում արկած տեսնելը: Չէ՞ որ փոսի վրայով թռիչքն էլ մի լավ արկած է: Կամ էլ փորձություններ, որոնք կարծում են թե միայն սերիալային են... Նման մարդկանց պարզապես պետք են մարդիկ, ովքեր ուշքի կբերեն նրանց:
Իսկ իմ պես քչերն այնպիսիննրն են, ոորնց թվում է երազանքը նպատակ, այն էլ շատ մոտ ու իրական...իմ երազանքները ես միշտ ի կատար եմ ածում...ու իմ պես են վարվում այն քչերն, ովքեր լիովին երազում են հավատալով դրանց...իմ երազանքներ շատ են, հիմա ես փորձում եմ դրանք հերթով կատարել, ինքս գիտակցում եմ, որ դրանք իմ ձեռքերում են...այն որ ես ուզում եմ վարել հաղորդում, դա արդեն մեծ երազանք է, որը կատարվելու է միայն իմ միջամտությամբ...ես ունեմ իդեալներ նաև այստեղ, ոչ սահմաններից դուրս... ես ուզում եմ նրանց տեսնել, սակայն դա էլ իմ ձեռքում է, ես դրանցից մեկն արդեն կատարել եմ, տեսել եմ մի հրաշք աղջկա, ով իմ իդեալներից է, ով ստեղծագործում է ամենանուրբ ու քնքուշ բառերով : Բայց ես չեմ բացառում նաև այն երազանքները որոնք իմ ձեռքով չեն կարող կատարվել..դրանցից առաջինն ու գլխավորը երկանկյուն գծելն է, վստահ եմ, ռեալիստները չհասկացան, իսկ երկրաչափություն սիրողները ինձ «ապուշ» անվանեցին...բայց ես կբացատրեմ..երկանկյունը դա իմ սերն է, սեր, որով ես ապրում եմ, որով ես սիրում եմ...սակայն այն ես չէ որ պիտի կատարեմ, դա միայն զգացմունքների ձեռքի գործն է...իսկ ես ուզում եմ որ իմ զգացմունքները նրա հոգում ու սրտում չարաճճիություններ անեն, պինդ քարե մի վարդագույն տնակ կառուցեն սրտում, որտեղ կապրեն մեր սերերը, նրանք ամրություն կսերմանեն, նրանք կսիրեն մեզ, իսկ մենք միմյանց...ու մեր երկանկյունը կունենա թեորեմ, իսկ աքսեոմներին մենք կհեռացնենք մեր կյանքից...մենք հավերժ կլինենք միասին, ու իմ երազանքը կիրականանա...


Դու արժանի չես իմ տառապանքին,
Բայց ու՜շ է արդեն... չէ՞ որ իմ հոգին
Լի է քեզանով, արբած է ասես,
Եվ քո կեղծ սիրուց արտասվում եմ ես . . .
***
Նորից մեկ օր առանց քեզ...ցավ եմ զգում հիմա, միևնույն ժամանակ մի փոքր ուրախություն կա սրտում....ամենաչհաղթահարվող ցավը հաղթահարել եմ կարծես ՝ քեզ չկարոտել արդեն կարող եմ ... եզակի դեպքերից է, բայց այդպես էլ է պատահում ... թեև սրտիցս արյունը գնում է ու զուր են ճիգերս թաքցնելու տխրությունս, բայց ես դեռ կանգնած եմ ոտքերիս վրա ... դեռ պայքարելու ցանկությունը չի մեռել իմ մեջ ... ապրում եմ ...
սիրելուց հետո ատել, երբեք չեմ պատկերացրել, որ այսքան սիրելուց հետո կհանեմ քեզ սրտիցս մի օր ... կյանքն այնքան անակնալներով լի է ... ու հիմա հեռավորությունն արդեն չի ցավեցնում ինձ, ինչպես ամիսներ առաջ կկարոտեի, կտանջվեի, երբ կողքիս չլինեիր կարիքդ կզգայի ...
սիրտս սառել է .... այնքան սառն է, որ չի զգում ոչինչ ... այսպես ավելի հանգիստ եմ ... չեմ կարող հերքել, որ դեռ սրտիս խորքում սիրում եմ ... մտածում եմ քո մասին ... բայց կհաղթահարեմ ... այն ուժը, որ տվել էիր ինձ ՝ քեզ սիրելու համար, հիմա կօգտագործեմ քեզ մոռանալու համար ... ես այրել եմ մեր բոլոր հուշերը...այս անգամ գնում եմ անդարձ ... ու ինչպես դու էիր ասում, ՛՛քո երջանկությունը իմ երջանկությունն է՛՛, ես այդպես էլ կապրեմ ՝ գիտակցելով, որ ուրիշի հետ երջանիկ ես, ես էլ կփորցեմ երջանիկ լինել ... թեև դժվար է ընդունել, բայց արդեն զգացել եմ ՝ օտար ենք իրար համար ... չես զանգում, ոչ էլ գրում ես ... անգամ ամենասովորական նամակդ չեմ ստանում, ինչպես ամեն օր գրում էիր ՝ ՛՛կարոտում եմ սիրտս՛՛ ... իսկ ես հիմա կարոտում եմ այն ջերմությանը, որը տալիս էիր ինձ ... հպարտությունս ավելի բարձր եմ պահում, քան սերս ... միշտ սերն եմ դասել ամենավերևում, բայց ես փոխվել եմ ... սովորել եմ գնահատել ինձ ... անցավ ... կմոռանանք շուտով ... մի բան լավ գիտեմ ՝ միշտ կհիշեմ քեզ, որպես իմ ԱՌԱՋԻՆ ու ԱՆԿԵՂԾ ՍԵՐ ... սրտումս միշտ մի փոքրիկ անկյունում տեղ կունանաս ... գուցե մենք իրար համար չէինք բնավ ... գուցե ... բարի բախտ եմ ցանկանում քեզ ... եղիր երջանիկ, թեկուզ առանց ինձ ...
ՄԻ ԲՈՒՌ ՏԽՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՛՛ՄՆԱՍ ԲԱՐՈՎ՛՛ . . .

вторник, 16 октября 2012 г.

Մի անգամ հավաքվում են մարդկային զգացմունքները և որոշում են պահմտոցի խաղալ: Խեալգարությունը պակում էր: Եվ, երբ նա հաշվեց մինչև միլլիոնը բոլորը թաքնվեցին: ՔՆՔՇՈՒԹՅՈՒՆԸ թաքնվեց ամպերի մեջ: ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ մտավ արևի շողերի հետևը: ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ այնպես արագ էր վազում, որ չէր ցանկանում նույնիսկ թաքնվել...
Միայն ՍԵՐԸ չէր կարողանում մտրածել, թե որտեղ թաքնվի և այն ժամանակ, երբ նրան ընտրություն չէր մնացել՝ թաքնվեց վարդի թփի մեջ: Միայն թե նրան չգտնեին: 
ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆԸ հագիստ գտավ բոլորին: Միայն ՍԻՐՈՒՆ չէր կարողանում գտնել: Եվ երբ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆԸ շուրջ բոլորը նայեց և ոչ մի տեղ չգտավ, նա որոշեց նայել վարդի թփի ներսը: Բայց նա անգիտակցաբար այնպես շարժեց թուփը, որ վարդի փշերը մտան ՍԻՐՈ աչքերը...
ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆԸ երկար ժամանակ ներողություն էր խնդրում և չգիտեր ինչպես ներում հայցի, իսկ հետո ծնկի իջնելով ՍԻՐՈ առաջ ասաց, որ միշտ և ամենուր կլինի նրա հետ և կդառան նրա «աչքերը»:
Այդ ամենից հետո ՍԵՐԸ կույր է , իսկ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆԸ հանդիսանում է նրա աչքերը:

Այդպես էլ մեր աշխարհն է: Իմ կարծիքով չկա այնպիսի մարդ, որ սիրահարված ժամանակ խելագարություններ արած չլինի:
Բոլորն էլ գիտեն, որ սերը կույր է և խելագար: Բայց այդպես այն ավելի գեղեցիկ և հիասքանչ զգացմունք է դառնում: Եվ դա ճիշտ է: Որքան խելագարություններ են արել մարդիկ սիրո պատճառով և դրանով ամրապնդվել գրքերի թերթերին...
Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ ՍԵՐԸ ուղղակի «թաքնվում» է խելագարությունը որոշ ժամանակա մնում է նույն տեղում , իսկ հետո գտնելով իր ընկերոջը անհետ հեռանում....