воскресенье, 25 декабря 2011 г.

mi patmutyun

2004 թվականի ձմեռվա մի չքնաղ, սառնաշունչ օր երջանկությունը թակեց հոգուս ու սրտիս դռները` ասաց, որ ուզում է վայելեմ իրեն, բայց ու՞մ հետ… դա էլ ասաց: Եվ հանկարծ հայտնվեցիր դու ու ասացիր, որ դու ես այդ երջանկությունը, որ եկել ես իմ սիրտը գրավելու և գրավեցիր… այդժամ էլ չէի զգում ո՛չ ցուրտ, ո՛չ սառնություն, և ո՛չ էլ արագ իջնող ձյան փաթիլները, որ թափվում էին մեր գլխին, երբ քայլում էինք փողոցով` ուր մեզնից բացի ոչ ոք չկար: Մենք առաջին անգամ խոսում էինք սիրո մասին:
Ու հենց այդ օրն էլ քո սերը հաղթեց իմ միամիտ սրտին ու դատարկ հոգիս լցրեց իրենով: Ու ամեն անգամ դեռ չհեռացած արդեն կարոտում էի: Դու դարձար երջանկության աղբյուր, որտեղ քո անսպառ սերն էր հոսում: Ամեն տեղ քո հայացքն էր երևում` փողոցում յուրաքանչյուր մարդու մեջ քո հայացքն էի տեսնում, երազներիս մշտական հյուրն էիր:
Ու հիմա կարոտում եմ քեզ, ամեն վայրկյան, ամեն օր` որտեղ թագավորում են երկար ու ձիգ 24 ժամեր, որոնք ինձ համար մի դար են, երբ կողքիս չես:
Այսօր թվում է` բազում դարեր են ինչ կողքիս չես, քանզի հեռացել ես արդեն մի քանի ամիս ու ինձ թողել անհայտ խավարում:
Հիմա սիրտս ու հոգիս տառապում քո սիրո կարոտով, որ գուցե էլ երբեք չվերադառնա…
Ափսոսանքով ու մեծ կարոտով եմ հիշում քեզ, քո գուրգուրանքները, անուշ խոսքերը, որ հաճախ շշնջում էիր ականջիս, մեր երջանկությունը, որը մի ակնթարթ թվաց իմ կյանքում:
Ես շարունակում եմ սիրել ու կարոտել քեզ:

Комментариев нет:

Отправить комментарий