- Դատարկություն
- Սիրտս դատարկվեց
- Ոչ թե քո սիրուց, այլ իմ արյունից,
- Որ սնուցում էր բջիջ առ բջիջ
- Երկուսիս միջև տաքուկ մեծացած
- Այն ջերմությունը, որն ուժ առնելով
- Մեր կրակներից այնպես զորացավ,
- Որ դարձավ հսկա սիրահարություն,
- Բայց սեր չդարձավ,
- Որ հիմնավորեր մի մեծ գոյություն,
- Այլ մնաց որպես հպանցիկ հրդեհ
- Ու կամաց-կամաց մեզնից աննկատ
- Երբ ներսից այրվեց,
- Մոխրակույտ դարձավ,
- Բերեց երկուսիս սիրո վթարի
- Ծանր մի տարի…
- Սիրտս դատարկվեց
- Ոչ թե քո սիրուց, այլ իմ հավատից,
- Որ թավալվում է դեռ մոխրակոլոլ
- Հիասթափությամբ,
- Ու նրա ամեն-ամեն մի բջիջ
- Որպես անցյալի սպառված երազ
- Դատարկ աչքի պես նայում է վրաս,
- Ցավերով հիշում ինչպես մեր միջև
- Տաքացավ այդ օձ ջերմությունը պաղ,
- Ու փոխանակ սեր՝ լափող հուր դարձավ,
- Ամենուր սփռեց մոխիր ու անթեղ,
- Որ հետո այսպես գար ու անհոգի
- Վերածվեր սիրո սառնամանիքի
- Ու ցրտահարեր երկուսիս մեկտեղ…
среда, 14 декабря 2011 г.
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий