воскресенье, 25 декабря 2011 г.

Բարդիները խշշացին, աղբյուրները լաց եղան, Տխուր իրար նայեցին ջահել աղջիկն ու տղան: Տղան ասաց.- Մոռացիր, մեր միջև էլ սեր չկա... Արցունքները լվացին թուխ աչքերը աղջկա: ՈՒ կանգնեցին նրանք լուռ, անջատման վիշտը հոգում Եվ գլխահակ ու տխուր` բարդիների պուրակում: Իջավ խաղաղ իրիկուն, ստվերները չքացան, Եվ մի հուզիչ լռություն, ու երկու սիրտ քարացան... Տղան զգում էր ամոթ, աղջիկը` խոր մի կսկիծ, Եվ երեկոն էր աղոտ` նրա վշտին կարեկից: Բարդիները խշշացին, աղբյուրները լաց եղան, Բաժանվեցին, գնացին ջահել աղջիկն ու տղան:

Комментариев нет:

Отправить комментарий