воскресенье, 11 декабря 2011 г.


Եւ հիմա միայն
Անունդ մնաց,
Եւ հիմա նրա ամեն մի տառից,
Որ մոմերի պես այրվում են իմ դեմ,
Կարոտ է կաթում,
Ու աստղ է կաթում,
Ու կաթկթում է հրե մի թախիծ:

Ան~նդ...
Ծովի այն մթնշաղից
Նա ալիքի պես հևիհև գալիս ,
Իմ շրթունքներին տառապում անքուն,
Իմ շրթունքներին դողում լույսի պես
Ու հաղորդության
Եւ իմ ծարաված այդ շրթունքների
Աղի ու լեղի կարոտն է լալիս:

Անունդ`ալիք,
Անունդ գալիս,
Իմ շրթունքներին տառապում անքուն
Ու սրտիս վրա
Աստղեր է լալիս...

Комментариев нет:

Отправить комментарий