«Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»
Իսկ ո՞րն է չափը, ո՞վ է սահմանել,
Ո՞վ է այդ չափը չափել ու կտրել...
Ամեն ին չափի մեջ է գեղեցիկ...
Իսկ ես ուզում եմ նվիրվել անչա՜փ,
ՈՒզում եմ տարվել ու սիրվել անչափ,
Եթե ուրախ եմ ճչալ եմ ուզում,
Տխուր եմ՝ անզուսպ լացել եմ ուզում...
Չեմ ուզում տրվել չափին գեղեցիկ,
Չափի մեջ ձևված կեղծավոր մարդիք
Ամենուրեք են...
Չափով են խոսում, չեն անկեղծանում,
Չափով են ժպտում կամ ուրախանում,
ՈՒ մտածում են,
-Չէ, շատ ժպտացի, դե երես կտամ
Ավելի լավ է չափավոր Խնդամ,
Չափավոր սիրեմ, չափավոր ներեմ...!!!!!
Комментариев нет:
Отправить комментарий