воскресенье, 11 декабря 2011 г.


Մե՞ղք եմ գործել,
Չեմ առարկում,
Այդ ո՞վ է, որ մեղք չի գործում,
Թեկուզ մեկ մեղք իր ողջ կյանքում։
Մեղավո՞ր եմ,-
Ընդունում եմ։
…իսկ իմ մեղքը այն է եղել,
Որ պատահմամբ քեզ եմ սիրել,
…իսկ իմ մեղքը այն է եղել,
Որ իմ սիրտը չվերցրեց թույլտվություն`
քեզ սիրելու,
Չմտածեց այդ սրիկան,
Որ մեր Սէրը կդառնա լոկ…
Թերի նկար կամ երգ կիսատ,
Խեղված երազ կամ անավարտ
ողբերգություն։
Չմտածեց և վե՜րջ, բայց նա
Կարող էր չէ՞ տասը չափել,
Հետո մեկեն,
Թմրեցնելով, այնպե՛ս կտրել,
Որ չցավի, որ չտանջվենք…

Ախր քեզ ո՞նց բացատրեմ,
Որ սէրը` դա ապրանք չէ, ո՜չ,
Որ չեն ջոկում ցուցափեղկից,
Այլ… գտնում են պատահաբար,
Եւ հաճախ էլ վճարում են մի թանկ գնով,
Որ կոչվում է«Երջանկություն»։
Մե՞ղք եմ գործել,
Չեմ առարկում`
Թե մեղապարտ այս աշխարհում
Սիրելը
Մեղք է համարվում։ 

Комментариев нет:

Отправить комментарий