воскресенье, 11 декабря 2011 г.


Ինչու է այսքան անցյալն իմ սրտում,
Ինչու է անվերջ ինձ հետապնդում.
Վրեժ է լուծում` ում համար, ինչի,
Իսկ գուցե վաղն էլ ինձ պիտի տանջի…

Եվ ամենուր եմ նրան ես տեսնում –
Արդեն` մազերիս արծաթվող փնջում:
Հայելին կարծես անցյալ է հուշում,
Քայլերս անվերջ ետ-ետ են տանում…

Շատերը գուցե ինձ կոչում էլ տան-
Նկարիչ եմ ես, կամ` հնեաբան .
Կապույտից տարբեր երանգ եմ հունցել
Ու անցյալիս մեջ զննումներ արել…

Չէ, չեմ հոգնի ես անցյալ կերտելուց
/Ամեն նոր օրը իր հուշն է բերում/.
Մի ներկա կտամ, միայն թե մի պահ
Վերհուշի թևով կրկին ինձ հյուր գաս…

Комментариев нет:

Отправить комментарий