воскресенье, 25 декабря 2011 г.

Գիտես քեզ համար որքան եմ տանջվել,
Գիշերներն արթուն քո մասին խորհել,
Մտովի նորից վերհիշել օրերն,
Որոնք ետ բերել,անգամ չես փորձել.
Գիտես,ապարդյուն փորձել եմ փնտրել,
Փնտրել քեզ,գտնել ամբոխի մեջ զուր,
Սակայն բռնելով զուտ դատարկություն,
Սթափվել եմ,կանգնել,ու նորից քայլել.
Գիտես,ես հիմա դարձել եմ զորեղ...
Ու նորից սիրել երբեք չեմ փորձել,
Սակայն շատ ուրիշ սրտեր եմ խոցել.
Ու գիտես,անգամ արցունք չեմ թափել.
Եվ հիմա այսքան տարի է անցել,
Ես քո կերպարն եմ անգամ մոռացել,
Բայց քո անունը նորից լսելիս,
Խենթացած հոգիս լալիս է ցավից...

Комментариев нет:

Отправить комментарий