воскресенье, 20 ноября 2011 г.


Երբ լռությունն է խոսում, լռում են ամենքը,
Քանզի հոդաբախշ բառերը իմաստազրկվում են արդեն,
Քանզի ձայները ի ցույց են հանում իրենց անամոթ մերկությունը,
Երբ լռությունն է խոսում, պապանձվում են սուտն ու խաբեությունը։

Լռության լեզուն ես լավ եմ հասկանում,
Նրա հորձանուտներում խեղտվել կարելի է,
Նրա լաբիրինթներում մոլորվել են շատերը,
Նրա հմայքից մարդիկ կորցնում են անգամ խոսելու շնորհը։

Լռության լեզուն ամենաճարտարն է,
Լռության լեզուն խորն է ու իմաստուն,
Լռության լեզվով մարդիկ աղոթում են,
Իրենց հոգիներն են բացում աստծուն։

Արի լուռ զրուցենք միմյանց հետ,
Նայենք մեկս մյուսի աչքերի մեջ ու ոչինչ չարտասանենք,
Միայն կարդանք այնտեղ դրոշմված մեր ամոթխած հույզերը,
Եվ մեր պատմությունը լռությամբ սերտենք

Комментариев нет:

Отправить комментарий