воскресенье, 20 ноября 2011 г.


Փորձիր նայել քեզիմ աչքերով. կերկրպագես ինքդ քեզ:
Փորձիր կարոտս սեղմելբառերով. բառարանները կպատռվեն:
Փորձիր անուն տալսրտիս. այն կբղավի, որ անձնագրով արդեն իսկ քեզնոտ է:
Փորձիր դառնալ օրու գիշեր. կզգաս, թե որքան շատ ես դու նրանցում:
Փորձիր գրկել ինքդքեզ. այժմ իմ փոխարեն միայն դու կարող ես դա անել:
Փորձիր ատել հեռավորությունը.կիլոմետրերն իմ անունը կհառաչեն:
Փորձիր սպանել ժամանակը.այն քեզ իմ` հաղթվածիս անունը կոռնա:
Փորձիր կանգնեցնելհուսահատ արցունքներս. նրանք քեզ են կրում:
Փորձիր գրկել հեռումարմինս. այն քո բացական է անիծում:
Փորձիր լրացնել չասվածու չլսված բառերը. նրանք վաղուց հանձնվել են գիշերային մենակությանը:
Փորձիր մոռանալ հարվածոտու ցավոտ խոսքերը. ես վաղուց այրել եմ դրանք:
Փորձիր սիրել քեզայնպես, ինչպես ես. շունչդ կկտրվի:
Փորձիր սիրել ինձայնպես, որ սիրտս ճաք չտա, ձայնս սահ չտա, շունչս կանգ չտա:
Փորձիր փորձել փրկելօրգանիզմս ինձնից մեծ, ինձնից ուժեղ, ինձ ուժ տվող ու ինձ սպանող այս հիվանդ սիրուց:

Комментариев нет:

Отправить комментарий