четверг, 10 ноября 2011 г.

Սերը մի հեքիաթ է չիրականացած

Սերը մի հեքիաթ է չիրականացած
եռագույն հաճույք է` չնախատեսված
Սերը տառապանք է եվ հիվանդություն
Հրաբուխ է, խանդ է, քաղցր ստրկություն:Սերը կուրացնում է, խորտակում է մեզ
Միացնում, փորձում, դարձնում է հեզ:
Սերը դա կարոտն է, անքուն գիշերներ
Պարգեվ է, պատիժ է, դառը արցունքներ:
Սերը մի մարմին է, մի սիրտ, մի հոգի
Երբ չունես պահանջ ուրիշ ոչ մեկի:
Սերը դավաճան է: Մնում ես մենակ
Եվ նա քեզ թողնում է` կիսատ ու դատարկ...
Սերը չխոսկան է, լալկվում է լեզուն
Եվ միայն ժպտում են աչքերդ փայլուն:
Սերը ափսոսանք է, հիասթափություն
Թուլություն է, ուժ է եվ հավերժություն:

Комментариев нет:

Отправить комментарий