.Հիշու՞մ ես.......ասացիր կգամ..........կգամ, երբ մենակ մնաս, երբ հոգնած լինես.........դե, եկ........քանի դեռ կամ......օգնիր......խնդրում եմ....հանիր այս մերկ ու անամոթ մենակության գրկից......թախծի ճիրաններից ազատիր, բեր քեզ հետ Լույսը առեղծվածային......հույՍԵՐԸ.... Բեր ինձ սփոփանքի վարդեր...........քո հրեշտակային լույսը փռիր չորս կողմս...բեր ինձ մեր երազած այն լուսե անձրեվներից մի քանի կաթիլ....խոսիր մեր ոսկեդեղիր աշնան մասին.......աշնան լեզվով խոսիր մեղմորեն՝ անու՜շ ու քնքու՜շ....ասա, որ ես դեռ կամ....ապրում եմ՝ թեկուզ քո հուշերում ծվարած.....հանիր այս թոհ ու բոհից......ձեվականություններից......... ....Արի, սովորեցրու սիրո լեզուն......առեղծվածային........ես որ ամեն ինչ հասկանում էի կես բառից........հիմա մանկան նման անզոր եմ......... ...Արի, սովորեցրու քայլել. անու՜շ, հարազա՜Տ, թանկագի՜ն մոր նման բռնիր ձեռքս........թող կատարեմ առաջին քայլս.....զգույշ...անհաստատ.........արի ու ասա, որ կրկին մեր աշունը գալու է ուղղակի հիմա մոլորվել է ճանապարհին........որ դեռ շրջելու ենք մեր կապուտաչ անձրեվի հետ.......որ այս հեքիաթը պարզապես միայն հեքիաթ չէ, այլ ավելին.... ..........Եղե՞լ էր, թե՞ չէր եղել........... |
воскресенье, 20 ноября 2011 г.
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)

Комментариев нет:
Отправить комментарий