Որքան կարող եմ ես այսպես ապրել, Ինքս ինձանից վախենալ այսքան, Ինչպես կարող եմ քեզ այդքան սիրել, Իսկ հաջորդ պահին ատել քեզ նույնքան: Ինչպես կարող եմ ես այսպես ապրել, Ինքս ինձանից խուսափել այսքան, Հարազատ ամեն-ամեն բան թողնել Եվ քո աչքերում խճճվել այսքան: Ինչպես կարող եմ ես այսպես ապրել, Ինքս ինձանից հեռանալ այսքան, Եվ քո հետքերով ողջ կյանքում շրջել ՈՒ քո շուրթերը կարոտել այսքան: Միթե կարող եմ հետքդ կորցնել, Առանց քեզ գտնել` ինձ մոտ ետ դառնալ, Միթե կարող եմ դրանից հետո Քեզ չկարոտել ու քեզ մոռանալ: Միթե կարող է կյանք այնպես լինել, Որ քո հետքերով… Բայց քեզ մոտ չգամ: Միթե կարող եմ հենց այնպես մեռնել Ու չհամբուրել քեզ ոչ մի անգամ: ԵՎ հենց այդ “ՄԻԹԵ”-ն իր ճիրաններով, Ինչու է այսպես ինձ ճնշում այդքան… Թե ԴՈՒ չլինեիր, ես ում հետքերով Պիտի թափառեի աշխարհում համայն |
воскресенье, 20 ноября 2011 г.
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий