Անունդ վախով եմ տալիս, Որպեսզի շուրթերս չայրվեն, Որպեսզի չմատնեմ ես ինձ, Որպեսզի անունդ չայրեմ: Անունդ չեմ տալիս ցրտում, Որ հանկարծ չմրսի, դողա, Անունդ պահում եմ սրտում Թանկագին գաղտնիքի նման: Անունդ տալիս եմ հուզված, Չեմ ուզում, որ քամին տանի, Կարող է` օդի մեջ հանկարծ Անունդ մի փոշի առնի� Անունդ վախով եմ տալիս, Որպեսզի չիմանա ոչ-ոք, Սակայն դու, սիրելիս, հոգիս, Անունս տալիս ես արդյոք: |

Комментариев нет:
Отправить комментарий