Սի՛րտ իմ, դու նույնն ես, ինչպես որ առաջ, Երբ խենթ էի ես ու դեռ պատանի: Բայց չէ՞ որ հիմա՝ տարիքըս առած, Արդեն և՛ խոհեմ և՛ հասուն դառած, Չեմ ուզում թեթև քամին տատանի Այն ծառը, որի հաստ բունը տեղ-տեղ Անցած ու չանցած վերքերն անհամար Կտցահարել են փայտփորի նման, Դարձրել են փչակ, ուր բուն են գտել Հիշողություններ, երազներ մեռած... Մինչդեռ դու՛, սիրտ իմ, ինչպես և առաջ Քո խենթության մեջ ինձ հետդ առած, Տանում ես այստեղ, այնտեղ ես տանում, Օտար տների կտուրն ես հանում, Մտցընում օտար կտուր ու պարտեզ: Եվ դու ինձ բնավ չես խղճում կարծես: Դու մոռանում ես, որ իմ տարիքում, Օտար ծառերին չեն գցում քարեր... Ես խնդրում եմ քեզ՝ ինձ չխանգարե՜լ: Թույլ տուր մոռանալ, դու քո աստվածը, Որ քաղցր է կյանքում՝ ինչ գողացված է... Ավաղ, բայց սիրտս էլ ինձ չի լսում... |
четверг, 10 ноября 2011 г.
...........
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)

Комментариев нет:
Отправить комментарий