воскресенье, 20 ноября 2011 г.


ՈՒԶԱԾՍ...
Ուզածս ինչ է ?...մի պտղունց հույս է,
Որ շաղ տամ ճամփին մարած երազիս,
Շուրջս մշուշ է, պատնեշված լույս է,
Ու...կոտրված ձեռք` ճանապարհելիս...

Ուզածս ինչ է?...մի բուռ ժպիտ է,
Որ իմ աչքերի լույսը խտացնի...
Գտածս փուչ է,սառցե հայացք է`
Հոգուս արևն իսկ այն չի հալեցնի...

Ուզածս ինչ է?...հոգեզրույց է,
Անբարբառ խոսք է, երգ ու մեղեդի...
Պարգևս ճիչ է, կամ` լռություն է,
Սուտ ու խաբկանք է մի անմեկնելի...

Ուզածս ինչ է?...շատ է ու քիչ է,
Եղած ու չեղած, անվերջ պատրանք է...
Կոչումս զու~ր է` ապրած մի կյանք է,
Անցյալ ու ներկա, իմն է, իմը չէ.

Комментариев нет:

Отправить комментарий