Ես ամեն անգամ բացահայտում եմ քեզ մինչև վերջ, հիասթափվում քեզանից, հետո մոռանում հիասթափությունս ու սկսում քեզ նորից բացահայտել մինչև վերջ… մինչև հիասթափություն:
Երևի զարմանաս ասածիս վրա, որովհետև ես էլ եմ զարմացել, բայց էլ քեզ չեմ սիրում: Ու պատճառը այն չէ, որ սրտիս զարկերն են դանդաղել, դողս է անհետացել կամ էլ մոռացել եմ այն բոլոր օղակները, որոնք անկախ մեզնից կապում են իրար մեր հոգիներն ու մարմինները… ուղղակի այս անգամվա բացահայտումս շատ է խոցելի:
Եթե փորձեմ բացատրել քեզ իմ կյանքի օրենքները (ինչպես դու քոնն ես անում), միգուցե և ոչինչ չհասկանաս:

Комментариев нет:
Отправить комментарий