пятница, 18 мая 2012 г.

Նորից գարուն, նորից հույզեր ու նորից սեր, 
Տեսնես կյանքում ինչ կա սիրուց ավելի վեհ, 
Դե իհարկե սերն է, որ միշտ 
Արթնացնում է մեր սրտերում թրթիռ ու խիղճ, 
Մեզ դարձնում բարի, քնքուշ ու գեղեցիկ, 
Մեզ ստիպում ապրել աշխարհում այս լի ու գողտրիկ, 
Իսկ գարունը, թե չլիներ, ախ մեր սերը քիչ կլիներ, 
Դե ուրեմն թող աշխարհում գարուն լինի միշտ ամենուր, 
Ծաղիկ բերի, բարիք լցնի մեր սրտերում, 
Եվ այդ գարնան անուշ շնչից մեր սրտերում նոր սեր ծնվի 
Ու ողջ կյանքում հարատևի..

Комментариев нет:

Отправить комментарий