Այնքան արագ անցավ սերը`
Րոպեական կրքի պես,
Ցավով պատվեց իմ նուրբ սիրտը
Ուրիշ ոչինչ չունեմ էլ ես:
Նորից միայնակ ու թափառական
Քամիների պես շրջում եմ մոլոր,
Նայում եմ երկինք ու տեսնում մի կյանք
Երբեմնի սիրով,բայց հիմա դաժան:
Րոպեներն այդ կյանքի կարճ՝
Սեր են տենչում,բայց դու չկաս,
Որտեղից հայտնվեցիր ու,
Չքացար այդպես արագ:
Ինչպես մի թիթեռ գիշերային,
Ննջեցիր կողքիս ու շուտարթնացար`
Չքանալով կարծես մի երազ,
Չտեսնելով,որ ես դեռ կամ:
Եթե նույնիսկ ոչինչ եմ ես,
Նայիր սերս կարծես դեռ կա,
Հանցանք չի այն ,այլ մի բերկրանք,
Ուրիշ տեղ էլ սեր չկա,
Շուրթերը քո էլ չեն տաքանա,
Ինչպես կողքիս,բայց հիմա.
Комментариев нет:
Отправить комментарий