Այնքան ենք ցանկանում, որ մեզ սիրեն ո՛չ թե մեր դեմքի համար ու ո՛չ էլ նրա համար, թե ինչպես ենք հագնվում, ինչ տարիքի ենք ու ինչ հասակի, ինչ ոճ ունենք, այլ ուղղակի՛ սիրեն: Սիրեին նրա համար, որ մենք միշտ իրենց հետ ենք ու անընդհատ խոսում ենք, որ երբեմն ասում ենք բաներ, որոնց տեղն ու ժամանակը չէր ու կարողանում ենք փչացնել իրենց տրամադրությունը մեր լռությամբ, երբ էլ չենք կարողանում ինչ-որ բան պատմել:Նրա համար, թե ինչպես ենք մենք խոսում ու ծիծաղում, հիմար հարցերի ու պատասխանների համար, անիմաստ խանդի համար, նրա համար, որ անընդհատ հարցնում ենք. <<Ա՞ջ գնանք, թե՞ ձախ...իսկ գուցե ուղի՞ղ...>>:Ցանկանում ենք, որ հասկանան առանց բառերի, միայն մեկ հպումից ու հայացքից: Ուզում ենք, որ կատարեն մեր հիմար երազանքներն ու ցանկությունները և գուշակեին, թե ինչ ենք ուզում:
Комментариев нет:
Отправить комментарий