среда, 22 июня 2011 г.

ES NOR IMACA..............

Ես հենց նոր իմացա, որ դու էլ չկաս: Ես հիմա մենակ եմ անցյալի ու քո մասին եղած հուշերի հետ: Սիրտս կսկծում է, ուզում եմ լալ, չեմ կարողանում: Արցունքներս չորացել են վաղուց, վաղուց:
Ես սովորել էի տեսնել քեզ… ու հիշել նրան: Մենք սովորել էին մեր հազվադեպ հանդիպումների ժամանակ միայն նրան հիշել, նրա մասին խոսել: Հիշում էինք յուրաքանչյուր մանրուքը, որ կապված էր նրա հետ:
- Հիշում եմ… իսկ դո՞ւ…
- Իսկ դու հիշո՞ւմ ես, որ ես, դու և նա…
- Հիշում եմ… իսկ դո՞ւ…
Ու թվում էր` նստած է նա մեր կողքին, լսում է մեզ ու այդ օրերին ցավագին ճմլվում էր սիրտս:
Հետո տարիներ անցան, ու մի օր դու ասացիր.
- Ես առանց քեզ չեմ կարող…
- Սո’ւս, - ասացի ես, - իսկ նա՞…
- Չէ՞ որ նա չկա…
- Լռի’ր, - ասացի ես, - այդպես մի խոսիր, նա ինձ հետ է, միշտ իմ կողքին:
- Միայն քո երազներում, - տխուր ասացիր դու, - բավական չէ՞ խաբես ինքդ քեզ:
- Ոչ, ոչ, ոչ, - աչքերս լցվեցին արցունքով, դողաց ձայնս

Комментариев нет:

Отправить комментарий