четверг, 23 июня 2011 г.

erb vor aylevs chsirs du indz..........

Երբ որ այլևս չսիրես դու ինձ,
Երբ սրտանց կապվես ուրիշ մեկի հետ,
Եվ հրաժարվես սիրո երդումից,
Ես քեզ դավաճան չեմ ասի երբեք...
Եվ չեմ նեղանա քեզնից հավատա,
Ես գիտեմ,սրտին ինչպես են տիրում...
Սերն ինքնաբուխ է,թեկուզ ցավատանջ,
Ոչ աղերսում է,և ոչ պատվիրում...
Կապսոսեմ,կցավեմ,կայրվեմ,
Հոգուս մեջ մի նոր կրակ կվառվի,
Բայց ես հարգանքով միշտ էլ կնայեմ,
Նրան ում սիրես ինձնից ավելի,
Կնշանակի սխալ ես եղել
Ոսկու փոխարեն ընտրել ես կապար...
Ընդհակառակը չեմ ների ես ինձ,
Անկարող եղա պահել քեզ այնպես,
Որ ետ չդառնաս դու սիրո բոցից,
Ես քեզ կսիրեմ,կսիրեմ խորը,
Թող վրաս խնդա այն բախտավորը,
Որին կսիրես ավելին քան ինձ,
Եվ ինչևիցե ուր էլ որ լինես,
Թող Աստված լինի միշտ պահապան քեզ..

Комментариев нет:

Отправить комментарий