суббота, 29 декабря 2012 г.

Նրա խեղդվող ձայնը, կտրվող շնչառություն, արտաբերած բառերը...ամեն ինչ հիշում եմ ինչպես այս օրը...Զգում եմ նրա սրտի ամեն մի բաբախյունը...
Նա պառկած էր իմ ձեռքերի վրա: Ամեն րոպե էլ ավելի էր սառում նրա քնքուշ մարմինը...ես ՝ լացը պահած աչքերիս մեջ հետևում էի նրա ամեն մի շարժումին, որովհետև գիտակցում էի, որ դրանք վերջինն էին: Ցավը այնքան մեծ ուժով եկավ , և հարվածեց ինձ, որ դրան դիմադրել անկարող էի...
Նա ՝ իմ անդառնալի և միակ սերը անբուժելի հիվան էր: Նրա թրթռացող սիրտը այլևս չէր զարկում այնպես ուժգին, որքան առաջ էր...իմ ձեռքերի՛ վրա, այո ի՛մ...նա տանջվում էր, անկայուն շարժումներ էր անում, իսկ ե՞ս...ես ընդունել էի ճակատագրի որոշումը:
Այս խոսքերի պես հիշում եմ մեր «վաղամեռիկ» զրույցը:
-Սիրելի՛ս, դու պետք է իմանաս, որ ես քեզ շատ եմ սի...,- ասաց նա, բայց ես ընդհատեցի:
-Գիտե՛մ, գիտե՛մ, սիրելիս...ես էլ քեզ եմ սիրում և միշտ կսիրեմ,- ասացի ես հազիվ լսելի ձայնով:
-Ինչո՞ւ է մարդը մահանում,- հարցրեց նա:
-Դե երևի դա որոշում են վերևում,- պատասխանեցի ես:
-Իսկ իմ մա՞հն էլ են նրանք որոշել,- շնչասպառ ձայնով արտասանեց նա:
Ես մի պահ կանգ առա: Իմ ամբողջ կյանքս հիմա սլանում էր դիմացովս: Ես սոսկում ապրեցի նրա ասածից և պատասխանեցի.
-Սիրելիս, դրա մասին մի մտածիր: Դու և ես դեռ շատ ենք ապրելու...մենք կապրենք, ես հավտում եմ...
-Հավատալը լոկ խոսք է, ես վաղ թե ուշ կմեռնեմ, - ասաց նա և իր լալագին հայացքով նայեց ինձ վրա:
-Ո՛չ, սիրելիս...մենք դեռ շատ երեխաներ կունենանք...մենք դեռ մեր թոռնիկներին պիտի սիրենք,- աղերսագին ինչ-որ ելևէջներով ասացի ես:
-Եվ դու հավատո՞ւմ ես, - քմծիծաղ տվեց նա,- դու մի՞թե հավատում ես քո ասած խոսքերին: Այո՛, սիրելիս, ես շատ կցանկանայի, որ այդպես լիներ, բայց ավա՜ղ...
Նա շնչահեղձ էր լինում...իր կապույտ աչքերը հառել էր իմ սև աչքերի մեջ և արցունքների մի ծով գոյացավ այդ մեկ վայրկյանում...
Նա իմ սրտում էր և ես նրան չէի թողնի ո՛չ վերև, ո՛չ ներքև...սիրում էի...բայց իմ սերն ինձ ցավոտ վերջաբան էր մատուցել...
-Ոչինչ կորած չէ սիրելիս, ոչինչ կորած չէ,- կրկնում էի ես:
-Կորած է, կորած...մի զբաղվիր ինքնախաբեությամբ...ես սիրում եմ քեզ, սիրում եմ շատ...բայց գնա՛, թող ինձ մենակ, որպեսզի չտանջվես ինձ հետ,- ասում էր նա:
-Երբե՛ք, երբե՛ք: Ես կբարձրանամ քեզ հետ երկինք, կգամ նույնիսկ դժոխք, բայց չեմ թողնի քեզ,- արցունքների միջից հազիվ արտասանում էի ես:
-Որքան տարիներ ենք մենք կորցնում, բայց դու նոր կյանք կազմիր, մոռացիր ինձ, խնդրում եմ,- ասում էր նա:
-Ոչ...ոչ..ոչ...
Մերժումներիս միացավ լացը: Ես լալիս էի նրա վրա...իմ տաք արցունքները լճանում էին նրա սառած մարմնի վրա...
Նա մահացավ: Ես խելագարի նման համբուրում էի նրա կապտած շուրթերը ու այտերը...իմ սերը կործանում էր ինձ...նրա քնքուշ ձայնին, այտերի կարմրին, վառվռուն կամքին փոխարինել էր միապաղաղ լռությունը և մենությունը:
Իմ այն ձեռքերով ,որոնցով գրկել էի նրա մարմինը, թաղեցի նրան...և եկավ մի պահ, որ ցանկացա նրա հետ միասին մտնել հողի տակ ու անշնչանալ, բայց մի ուժ ինձ հետ պահեց...
Սիրում էի նրան...և սիրեցի մինչև կյանքի վերջ...ու մահվան մահճում բացականչեցի նրա անունը...

Սիրտս մի տեսակ տխրել է փոխվել,
Իմ մտքերում դու ես հայտնվել
Րոպե առ րոպե հիշում եմ քեզ,
ՈՒր էլ, որ գնամ աչքիս առջև ես,
Միտքս ու խելքս քեզնով է տարված:
Երազում սիրտս ուզում է ասել
Մմիայն չեմ կարող բանաավոր ասել,
Քեզ կասեմ գրավոր ձևով
Եթե գրածիս ձախ կողմը կարդաս,
Զայրացած սրտիս վիշտը կիմանաս:
Գիշեր էր, մի գիտնական, որի անունը Արթուր էր, որոշեց տխուր պատմություններ վերցնել համացանցից և ստեղծել մի գիրք, որի անունը նա դեռ չէր որոշել: Նա փորփրեց և գտավ մի տխուր պատմություն, որի անունն էր << մի տխուր առավոտ>>: Նրան շատ հետաքրքրեց այդ տեքստը, նա ամբողջովին կարդաց, ամեն ինչ պարզեց, զանգեց իր ընկերներին և հարցրեց, թե՞ որտեղ կարող է լինել այն հոգեբուժարանը, որտեղ Արմինեն է: Նա ամեն ինչ պարզեց և գնաց այդ հոգեբուժարան: Նրան արգելեցին այցելել Արմինեյին, քանի որ Արմինեն կարող էր սպանել  Արթուրին, Արթուրը ամեն ինչ արեց, և այցելեց Արմինեին: Արմինեն փորձեց միանգամից սպանել Արթուրին, բայց այդ ժամանակ՝ Արթուրը բռնեց նրա ձեռքից և նրան ներարկեց, Արմինեն ուշաթափվեց: Գիտնականը նրան վերցրեց  հոգեբուժարանից և տարավ նրա  հիվանդասենյակ: Նա Արմինեին սառացրեց 7 օրով:
Արմինեն զարդնեց, և այդ ժամանակ  չգիտեր թե՞ ինքն ով է, եկավ Արթուրը և ամեն ինչ բացատրեց, աղջիկը հասկացավ ամեն ինչ՝ հիշեց իր անցյալը: 
Անցնում էին օրեր, նրանք սիրում էին իրար, բայց երկուսն էլ միաժամանակ վախենում էին, որ իրենց կայցելի մի տխուր առավոտը:
Առավոտ էր, նրանք պատրաստվում էին,՝ որ ամուսնան:
Եվ եկավ մի թուղթ, որի մեջ գրված էր << Արմինե, մի տխուր առավոտը այլևս քեզ չի այցելի, եթ՞ե դու քո մազերը կտրես>>: Երբ կարդացին Արթուրը և Արմինեն այդ թուղթը, Արմինեն միանգամից գնաց վարսավիրանոց և մազերը կտրեց: Թե՞ նա գեղեցիկ աղջիկ էր,  մազերը կտրելուց հետո ավելի գեղեցկացավ: Արմինեն ու Արթուրը ամուսնացան: Երջանիկ եղան:
Եվ նրանք միշտ այցելում էին՝ Սևակի գերեզմանը, իսկ Արամին՝ բանտում : Մի օր Արմինեն Արթուրին ասաց. << Արի գտնենք Ալիսային>>: Արթուր համաձայնվեց ու նրանք  գտան Ալիսային: Եվ պարզվեց, որ Ալիսան իր համար հանգիստ ապրում էր Ֆրանսիայում, նրանք այցելեցին  Ալիսային և նրա հետ բնակվեցին Ֆրանսիայում: Տարիներ հետո Ալիսան ամուսնացավ և ունեցավ երեխա, Արմինեն ու Արթուրը նույնպես ունեցան գեղեցիկ երեխա: Ալիսան, Արմինեն, Արթուրը ստեղծեցին <<Մի տխուր առավոտ>> վեռնագրով գիրք:


           ԵՍ........ես քեզ ի՞նչ ասեմ,
           Կարող եմ ասել սիրոմ եմ ,
           ՀԱ........հավատա՛ սիրում եմ,
           Չես հավատում չէ
           Գիտեմ ...ասածս հավատալու չէ
           Բայց ինչ՞ անեմ ասա՛,
           Lռում ես հա ,լռիր՛,լռիր՛,
           Չես հասկանա , գիտեմ բարդ է,
           Բայց ի՞նչ անենք,թե՝ես,թե՝դու,
           Երկար սպասել ես այս խոսքիս ,
           Հիմա ասում եմ
 ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ:
            Հիմա միյասին կլինենք ԸՆԴՄԻՇՏ:


      ՈՒզում եմ խոսել, քեզ սերս հայտնել,
           Այն սերը, որ տաք անձրևից թրջված ճնճղուկի նման
           Իր բույնն է հյուսել իմ տաքուկ սրտում:
           Կարոտում եմ քեզ, ու դրա հետ մեկտեղ
           Փորձում եմ լսել սրտիդ խփոցը,
           Այն բաբախում է, ինչպես և իմը,
           Եվ գիտի չափել մեր սիրո գինը:
        
    
          Կորցնելուց հետո է միայն հասկանում,
          Թե որքան թանկ ես դու նրա համար,
          Սիրում է նա քեզ բոլորից էլ շատ,
          Խոստումներ տալիս անթիվ , անհամար:
          Դու նրա համար երկնքից իջած մի շող ես լույսի,
          Մի հող ես արտի, մի ցող ես ծաղկի,
          Գանձ ես դու անգին,
Սերն ես թանկագին:
GoogleՀայացք... Մի հայացք, որն ինձ անդադար տանջում է: Տեսել եմ, իսկ որտե՞ղ: Հիշում եմ, ախր գիտեմ ծանոթ էր, բայց ով էր...
Մտքերս... ցանոթ և անծանոթ հայացքների մասին կարծիքներս: 
Ո՞վ էր նա արդյոք, ի՞նչ էր ցանկանում այդ <<Ծանոթը>>, ինչի՞  համար էր եկել, ու՞մ համար...
Չգիտեմ, ոչ մի հարցի պատասխան  չեմ կարողանում հասկանալ և պատասխանել: Իսկ եթե նա..... ոչ չի կարող այդպիսի բան պատահել, բայց նա ասել էր, խոստացել էր, որ վրեժ է լուծելու...գալու է: Իսկ եթե՞ նա է, նրա հայա՞ցքն է: Չեմ էլ ցանկանում այդ մասին անգամ մտածել: Բայց...բայց չեմ էլ կարող փախչել իրականությունից: Մտածել, մտածել, բայց ինչքա՞ն...ես կխելագարվեմ այս կյանքի հանելուկներից ...
Միայն մի լուծում կա  ̀ դեմ դիմաց խոսել և ամեն ինչ  պարզաբանել, հասկանալ է հարկավոր:
Բայց ես չեմ կարող դիմանալ այդքան...միթե՞ հնարավոր է այսքան տարիներ անց: Չէ, ես պետք է գնամ և խոսեմ, սիրտս դիմանա, թե  ոչ: Որքան հարցեր են հավաքվել գլխումս... լուրջ որոշումներ կայացնել չեմ կարող:  Չէ ճիշտը խոսելն է, այլ ընտրանք չկա: Ձայնս դողում է...
- Բ-բարև,
-Բարև ձեզ,

-Ես կցանկանայի, որ մենք խոսենք, կարո՞ղ ենք հանդիպել
-Կներեք, իսկ կարո՞ղ եմ իմանալ, թե ում հետ եմ խոսում և ինչու պետք է հանդիպենք,
-Ինձ արդեն մոռացե՞լ ես
-Չհասկացա, ո՞վ է, չլինի՞ թե...
-Այո, ճիշտ գուշակեցիր, ես եմ և կցանկանաի, որ խոսեինքGoogle
-Լավ, բայց որտե՞ղ
-Մեր հին հանդիպման վայրում
-Եղավ
-....
Գնում եմ մտքերս ծանրաբեռնելով, փորձում եմ պատկերացնել, թե ինչ է լինելու և ինչպես եմ խոսելու:

-Ողջույն
-Բարև
-Գիտես, շատ ես փոխվել, քեզ այսպիսին չէի պատկերացնի
-Ես այդ թեմայի մասին չեմ կանչել խոսելու, այլ...
-Այլ ինչի համար, դե լսում եմ
-Ինչի՞ համար ես քաղաք եկել, ցանկանում ես կյանքս կործանե՞լ,
-Ինչե՞ր ես խոսում, ի՞նչ կյանք կործանելու մասին է խոսքը, ես այդպիսի նպատակներ չունեմ
-Այդ դեպքում ինչի՞ համար ես եկել, երդումդ իրականացնելու՞
-Միևնույն է ասեմ էլ չես հավատալու
-Ասա ես կհասկանամ
-Եկել եմ քո հետևից
-Երբ հարցրեցի ինչու՞ չպատասխանեցիր, ինչու չասեցիր, որ վրեժի համար ես եկել
-Ոչ ոչ, սպասիր մի գնա, ես եկել եմ քո հետևից, բայց այն պատճառով, որ սիրում եմ դեռ և ցանկանում եմ միասին լինենք
-Չեմ հավատում, բայց համաձայնել չեմ կարող , դու դեռ կյանքդ չե՞սGoogleդասավորել
-Ոչ...ես սովորում էի երկար տարիներ, ավարտելուց հետո որոշեցի գալ Հայաստան  ̀ քո հետևից, սկզբում մտածում էի չես գա և ոչ ել կզանգես , բայց ոչ դու դեռ ինձ սիրում ես չէ՞
- Լավ, ինչպես երևում է ստել չեմ կարող... այո ես քեզ սիրում եմ և ամբողջ հոգով, օր ու գիշեր քո մասին եմ մտածել ու հիմա...
-Ուրեմն համաձայն ես գալ ինձ հետ
-Այո
-Շնորհակալ եմ, որ դու կաս
-Կներես այն քայլերիս համար, խնդրում եմ արի մոռանանք այդ ամենը
- Իհարկե


Մենք միացանք, և ես հասկացա, որ շատ ճիշտ քայլ եմ արել զանգելով, հիմա ես երջանիկ եմ ու շնորհակալ եմ Աստծուց , որ նրան կրկին հետ բերեց: