суббота, 11 февраля 2012 г.

    Թող վերջին անգամ գոռամ աշխարհին ,                
    Որ սիրել եմ քեզ իմ լավ իմ անգին
    Թող հանեմ վախը իմ սրտի միջից, 
    ՈՒ հավատամ , որ չես սիրում ինձ:

     Ինչու եմ այստեղ դո գիտես արդյոք?  
     Ինչու եմ կանգնել ու ապշած նայում?
     Գիտես երևի չեմ կարողանում
     Հրաժեշտ քեզ տալ շատ եմ վախենում :

           Վախենում եմ ,որ կմեռնեմ այստեղ 
           ՈՒ թող քո սիրտը լինի գերեզման
           Թող գոնե միայն մահը այս դաժան  
           Կապի ինձ ու քեզ թեկուզ վաղաժամ:
                     * * *
    Ես ինչպես ասեմ քեզ ցտեսություն,
    Քեզ բարի ճամփա ու հաջողություն,
    Երբ սիրտս հիմա տեղից կթռչի ,
      Ու ակամաից նա քեզ կկանչի:

    Բայց դու չես լսի , ոչինչ չես ասի
    Իսկ սիրտս ավաղ քեզնից կփաղչի
  Ես ինչպես ասեմ , որ դու հեռանաս,
  Երբ ներսում հոգիս գոռում է ցավից

   Ողբում է մեռած իմ սիրո համար,
  Ողբում է անցած օրերի համար
 Ողբում է թոշնած ծաղիկի նման
Իսկ սիրուս շիրմին ծաղիկներ չկան...
      * * *
Ժպտացեք մարդիկ  ,մի պահ մանկացեք
Ապրեք դուք հանգիստ ու մի չարացեք
Ձեզ զգացեք մանուկ , մի քիչ մաքրվեք
Նայեք ձեզ հայելուն ու լուռ ժպտացեք:
Կյանքը կփոխվի , թե մի պահ ժպտաք
Եթե աշխարհին սեր ու ժպիտ տաք:

Комментариев нет:

Отправить комментарий