ԻՄ ՍԻՐԵԼԻ , ԻՄ ՀԱՐԱԶԱՏ,ԻՄ ՓՈՔՐԻԿ ՍՐՏԻԿ:Հասկանում եմ , որ քեզ մեծ ցավ եմ պատճառել՝թախիծ, տխրություն, մերժում, բայց դու ել պետք է ինձ հասկանաս:Ախր դու միակն ես , որի հետ կիսվում եմ, և դու անտրտունջ լսում ես ինձ: Իսկ ես, անգութ դահճի պես պահանջել, նույնիսկ հրամայել եմ քեզ հնազանդվել կամքիս: Ավաղ, իմ մոլորված թռչնակ, մենավոր իմ սիրտ, չէ որ դու ինքդ էլ գիտակցում ես ,որ հնազանդվելով ինձ, կազատվես քեզ միշտ հեծեծող տանջանքներից: Բայց պետք չէ տխրել: Կգա մի օր և երջանկությունը կորոշի այցելել նաև մեզ, չէ որ նա միայն մեկ անգամ է այցելում, մենք ուղղակի պետք է նկատենք նրան` այդ եթերային էակին, այլապես նա կթողնի իր այցետոմսը և կհեռանա, բայց հասցեն, որ նա թողնում է, կյամքում ոչ ոք չի գտնում: Իսկ եթե երջանկությունը ինքը չգիտի մեր հասցեն, ուրեմն մենք կյանքի օրենքի համաձայն կհանգչենք, կհանգչենք երկուսով` ես ու իմ լքված ընկերը, իմ տխուրաչյա սիտը…
Комментариев нет:
Отправить комментарий