суббота, 11 февраля 2012 г.


Երջանկությունն այն վիճակն է, որին ձգտում է յուրաքանչյուրս։Չենք հավատում այն երջանկությանը, որն իրեն-իրեն մեր ձեռքն է ընկնում։ Ստացվում է՝ փոխանակ վայելենք մեզ տրվածը, սկսում ենք ինքներս մեզ համար դժվարություններ ու տառապանքներ ստեղծել, հետո հերոսաբար հաղթահարել դրանք և նոր միայն մեզ երջանիկ զգալ։Երջանիկ լինելը նույնպես նպատակ է. իսկ նպատակին հասնելու համար պետք է պայքարել։ Կարգավորեք ձեր մտքերը, փորձեք հասկանալ՝ ինչն է կյանքում ձեզ հաճույք պարգևում։ Կազմեք այն ամենի ցուցակը, ինչը ձեզ հաճելի է, և առանց ինչի ձեր առօրյան հաստատ ավելի մոխրագույն կլիներ, քան հիմա է։ Դա կարող է լինել հարևանների հետ սրճելը, ընկերուհիների հետ քաղաքում զբոսնելը, գնումներ անելը, կամ, ասենք, կարուձևն ու խմորեղեն պատրաստելը։ Եթե ցանկություն չունեք այդ օրը ըկերուհիների կամ բարեկամների հետ հանդիպելու, պարզապես հրաժարվեք։ Անգամ հլու-հնազանդ հայ կինը կարող է ժամանակ առ ժամանակ իրեն նման շռայլություն թույլ տալ և հաշվի առնել նախ և առաջ սեփական ցանկությունները։Երջանկությունը սկսվում է սեփական անձի հետ համերաշխությունից։ Անկախ ամեն ինչից, յուրաքանչյուր մարդ ունի և՛արժանիքներ, և՛ թերություններ։ Սկսեք ճանաչել ձեր արժանիքները և վերափոխել թերությունները։

Երբևէ  զգացել եք կարոտ բառի հզորությունը, ուժը , չեք զգացել , գիտեմ ... քանի քանիսն են գրում կարոտի մասին,խոսում,պատմում , բայց չեն զգում:Գիտեք ինչ հզորություն ունի իր մեջ այդ անտանելի բառը:  Երբ կարոտում ես , բայց ոչինչ չես կարող փոխել , քանզի կորցրել ես քո բոլոր հնարավորությունները , չնայած դրանք կային:ԵՐԲ սիրտդ քիչ է մնում դուրս գա տեղից ու միայն մահը կբթացնի այդ ցավը , երբ միայն քո երևակայության  արդյունքում ես դու երջանիկ ,բայց սթափվում ես ու ընդունում դառը իրականությունը , որ սպանում է քեզ  ու հիշեցնում թե իչքան թշվառ ես դու ; Դա է կարոտը;Կարոտում են ամեն ինչ , իր , անձ, խաղալիք, առարկա: Իսկ ես... ես իմ կյանքն եմ կարոտել , քանզի քո գնալուց հետո ես չեմ ապրել:
    Թող վերջին անգամ գոռամ աշխարհին ,                
    Որ սիրել եմ քեզ իմ լավ իմ անգին
    Թող հանեմ վախը իմ սրտի միջից, 
    ՈՒ հավատամ , որ չես սիրում ինձ:

     Ինչու եմ այստեղ դո գիտես արդյոք?  
     Ինչու եմ կանգնել ու ապշած նայում?
     Գիտես երևի չեմ կարողանում
     Հրաժեշտ քեզ տալ շատ եմ վախենում :

           Վախենում եմ ,որ կմեռնեմ այստեղ 
           ՈՒ թող քո սիրտը լինի գերեզման
           Թող գոնե միայն մահը այս դաժան  
           Կապի ինձ ու քեզ թեկուզ վաղաժամ:
                     * * *
    Ես ինչպես ասեմ քեզ ցտեսություն,
    Քեզ բարի ճամփա ու հաջողություն,
    Երբ սիրտս հիմա տեղից կթռչի ,
      Ու ակամաից նա քեզ կկանչի:

    Բայց դու չես լսի , ոչինչ չես ասի
    Իսկ սիրտս ավաղ քեզնից կփաղչի
  Ես ինչպես ասեմ , որ դու հեռանաս,
  Երբ ներսում հոգիս գոռում է ցավից

   Ողբում է մեռած իմ սիրո համար,
  Ողբում է անցած օրերի համար
 Ողբում է թոշնած ծաղիկի նման
Իսկ սիրուս շիրմին ծաղիկներ չկան...
      * * *
Ժպտացեք մարդիկ  ,մի պահ մանկացեք
Ապրեք դուք հանգիստ ու մի չարացեք
Ձեզ զգացեք մանուկ , մի քիչ մաքրվեք
Նայեք ձեզ հայելուն ու լուռ ժպտացեք:
Կյանքը կփոխվի , թե մի պահ ժպտաք
Եթե աշխարհին սեր ու ժպիտ տաք:
ԻՄ ՍԻՐԵԼԻ , ԻՄ ՀԱՐԱԶԱՏ,ԻՄ ՓՈՔՐԻԿ ՍՐՏԻԿ:Հասկանում եմ , որ քեզ մեծ ցավ եմ պատճառել՝թախիծ, տխրություն, մերժում, բայց դու ել պետք է ինձ հասկանաս:Ախր դու միակն ես , որի հետ կիսվում եմ, և դու անտրտունջ լսում ես ինձ:  Իսկ ես, անգութ դահճի պես պահանջել, նույնիսկ հրամայել եմ քեզ հնազանդվել կամքիս: Ավաղ, իմ մոլորված թռչնակ, մենավոր իմ սիրտ, չէ որ դու ինքդ էլ գիտակցում ես ,որ հնազանդվելով ինձ, կազատվես քեզ միշտ հեծեծող տանջանքներից: Բայց պետք չէ տխրել: Կգա մի օր և երջանկությունը կորոշի այցելել նաև մեզ, չէ որ նա միայն մեկ անգամ է այցելում, մենք ուղղակի պետք է նկատենք նրան` այդ եթերային էակին, այլապես նա կթողնի իր այցետոմսը և կհեռանա, բայց հասցեն, որ նա թողնում է, կյամքում ոչ ոք չի գտնում: Իսկ եթե երջանկությունը ինքը չգիտի մեր հասցեն, ուրեմն մենք կյանքի օրենքի համաձայն կհանգչենք, կհանգչենք երկուսով` ես ու իմ լքված ընկերը, իմ տխուրաչյա սիտը…