Անունդ վախով եմ տալիս,
Որպեսզի շուրթերս չայրվեն,
Որպեսզի չմատնեմ ես ինձ,
Որպեսզի անունդ չայրեմ:
Անունդ չեմ տալիս ցրտում,
Որ հանկարծ չմրսի, դողա,
Անունդ պահում եմ սրտում
Թանկագին գաղտնիքի նման:
Անունդ տալիս եմ հուզված,
Չեմ ուզում, որ քամին տանի,
Կարող է` օդի մեջ հանկարծ
Անունդ մի փոշի առնի?
Անունդ վախով եմ տալիս,
Որպեսզի չիմանա ոչ-ոք,
Սակայն դու, սիրելիս, հոգիս,
Անունս տալիս ես արդյոք:
Комментариев нет:
Отправить комментарий