Հերթական անգամ ցանկանում եմ գրել մի պատմություն, որն անձամբ ինձ հետ է տեղի ունեցել ընդամենը մի քանի օր առաջ: Ես մեր խոսակցությունից հիշում եմ ամեն տառ անգամ: Անհնար է մոռանալ: Շատ չխոսեմ նրա մասին ավելի լավ է կարդացեք ինքներդ և մեկնաբանեք:
Մի քանի օր է անցել այն օրից ինչ պատահեց այս դեպքը: Գարնանային մի պայծառ օր էր, ընկերուհուս հետ պայմանավորվել էի հանդիպել այգում, զբոսնելու և զրուցելու համար: Ընկերուհիս սովորությանը համաձայն ուշանում էր: Այգում նստած նստարանին սպասում էի նրան, այդ պահին ինձ համար անսպասելի ընկերուհուս փոխարեն եկավ մոտավորապե 70 անց մի ծերունի, և նստեց իմ կողքին: Մի քանի վարկյան անց պտտվեց դեպի ինձ ու հարցրեց. - Դու հավատում ես ճակատագրին, - ես զարմացա, ի՞նչու հենց ես արժանացա այս հարցին, իսկ հետո, երբ ցանկացա պատասխանել, բայց նա չթողնելով, որ պատասխանեմ շարունակեց, - Ես հավատում եմ ու... ատում եմ ճակատագիր կոչվածը: Իսկ հետո մի կողմ դնելով ձեռնափայտը, նայելով մի անորոշ կետի սկսեց խոսել ու խոսել: Ես չէի ցանկանում ընդհատել նրան իմ հարցերով: Ծնողներին չէր հիշում, մեծացել էր մանկատանը, լռակյաց է և ինքնամփոփ: Կարդացել է շատ ու ապրել կարդացածով: Երբ արդեն չափահաս էր դարձել փորցել է տեղավորվել աշխատանքի, բայց չեն ընդառաջել: Արցախյան հերոսամարտի առաջին իսկ օրից սկսել էր կռվել: Երբեք հերոսության չէր ձգտել, բայց և ակնպես վտանգներից էլ չի խուսափել: Ասում էր, որ եղել են մարտեր, երբ մեկ-երկուսն են կենդանի մնացել: Ինքն էլ այդ մեկերից մեկն է եղել, ցավագին ասում էր, որ կարծես մահաբեր գնդակնել է խուսափել իր նման որբից: Դադարներից մեկի ժամանակ սիրահարվել է Աննա անունով մի աղջկա, սիրահարվել ու հասկացել է, որ Աննան նա է, ում երազում էր, ում տեսնում էր հոգու աչքերով, ում սպասում ու ձգտում էր: Աննա էլ է սեր խոստովանել ու երդվել է, երբեք չբաժանվել իր առնական, իր քաջ, իր միակ իսկական սիրուց: Պատերազմից հետո ամուսնանալու էին, ամուսնանալու և շատ, շա՜տ երեխաներ էին ունենալու, և ինքն էլ իր առաջնեկին նվիրելու էր իր միակ խաղալիքը, խաղալիք, որը մի անծանոթ, ինչպես ինքն ասաց ՙմամայից՚ նվեր էր ստացել ու պահել: Տարիներ հետո էր միայն իմացել, որ այդ անծանոթ ՙմաման՚ իր հարազատ մայրն է եղել: Ով չգիտես ինչու միայն մեկ անգամ է ցանկացել տեսնել իր որդուն: Տեսել է խաղալիքը նվիրել ու վերջ...
Հերթական անգամ իրենց ջոկատը մարտի դաշտում էր: Գիշերը երազ էր տեսել որտեղ որբանոցի բակում ՙաչքակապուկ՚ էին խախում և փակած աչքերով փնտրողն ինքն էր: Փնտրել էր երկար ժամանակ ու ահավոր գլխապտույտից վայր ընկել: Առավոտյան ոտքերի առաջ պայթել էր թշնամու թնդանոթի արկը և... մեկ էլ հիշում էր, որ ուշքի է եկել հիվանդանոցում: Կորցրել էր տեսողությունը, դեմքը բզիկ-բզիկ էր եղել արկի բեկորներից, իսկ ոտքերն էլ ջախջախվել էին: Ես այլևս չէի կարողանում լսել, բայց թողնել գնալ կամ էլ ընդհատել էլ չէի կարող: Հիվանդանոցում իրեն միյն այցելում էին մարտական ընկերները: Ասում էր, որ էլ ոչ ոք չուներ: Իսկ մի օր էլ թեև չէր տեսնում սակայն զգացել էր, որ հիվանդասենյակը ողողվել էր պայծառ լույսով և զգացել էր ծանոթ օծանելիքի հոտը:
- Աննա, դու՞ ես, - մի կերպ շշնջացել էր նա: Եվ երբ լսել էր հաստատող ՙայո՚-ն, կարոտած պարզել էր ձեռքերը ու... գրկել դատարկությունը: Իսկ հետո Աննան նրան ասել էր այն, ինչ նրան թշնամու արկից էլ ցավոտ էր խոցել:
- Արամ, ներիր, բայց ես հաշմանդամ խնամող չեմ: ՈՒ հեռացել էր, անվերադարձ...
Նա չէր մեղադրում Աննային նա ջահել էր գեղեցիկ և կգտներ իր կյանքի ընկերոջը: Իսկ հետո պատմեց, որ բժիշկների հոգատար բուժումից վերականգնվել էր տեսողությունը, ու պլաստի վիրահատությունից հետո վերադարձրել էր իր դեմքի նաղքին տեսքը, հիշատակի համար փողնելով մի երկու սպի: Ու լիովին ապաքինվելուց հետո գնացել էր Աննային այցի, սեղմել էր նրա և նրա ՙերջանիկ՚ ամուսնու ձեռքը: ՈՒ հեռացել էր Աննայի զարմանքից չռվախ հայացքի ներքո: Հեռացէլ էր սրտում պահելով նրա հանդեպ տածած սերը: Սակայն հեռացել էր հպարտությամբ, առանց խեղճանալու: Այդ պահին գրպանից հանեց թաշկինակը և սրբեց աչքից գլորվող մի արցունք: Ես անգամ չէի կարող սրբել իմ արցունքները, քնի որ մեկը մյուսի հետևից գլորվում էին իմ աչքերց, ապշահար ծերունուն նայող աչքերիցս: Արցունքը մաքրելուց հետո շարունակեց և ասաց.
- Ես սիրում եմ Աննային, թեև նա ուրիշին ընտրեց: Ես սիրում եմ իմ Աննային, այն մեկին, որ իմ միջից դուրս հանեց որբության զգացումը: Կյանքը միշտ կատարում է իր սրբագրությունը: Ես այդպես էլ մեկ ուրշին չկարողացա սիրել և հիմա չունեմ ընտանիք: Վերցրեց ձեռնափայտը կանգեց, մեկ անգամ ևս նայեց ինձ և թախծոտ աչէերով ասաց.
- Դու շատ նման ես Աննային, - և հեռացամ: Ես ապշահար նայում էի նրա դանդաղ քայլերին և չկարողացա անգամ ոչինչ ասել: Նրա վերջին ասածից ես ինձ վատ զգացի և շատ մեծ ցավ զգացի սրտումս: Ես նրան ստիպել էի վերապրել այս ամենը: Ես ոչինչ չունեի ասելու: Եվ չէի էլ կարող: